Մայիսի 31-ին Ֆրանկֆուրտ- Երևան չվերթի ժամանակ օդանավի անձնակազմն օդանավում հայտնաբերել է դրամապանակ, որում եղել է 12.010 եվրո գումար, բանկային քարտեր և վարորդական վկայական:
Այս մասին հաղորդագրություն է տարածել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն, մանրամասնելով, որ դրամապանակը փոխանցվել է Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակիցն, վերջինս էլ իր հերթին այն ամբողջ պարունակությամբ ու համաձայն ընթացակարգի վերադարձրել է ուղևորին:
«Մեր ուղևորներին հորդորում ենք առավել զգոն և ուշադիր լինել անձնական իրերի նկատմամբ»,- նշված է հաղորդագրության մեջ: