«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի և Դմիտրի Գունկոյի ու իր մարզչական շտաբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրացել է, և կողմերը որոշել են չշարունակել համագործակցությունը:
Դմիտրի Գունկոն թիմը գլխավորում էր 2021 թվականի հունիսից: «Արարատ-Արմենիան» Գունկոյի գլխավորությամբ անցկացրել է 32 խաղ, տոնել 23 հաղթանակ, գրանցել 5 ոչ-ոքի և կրել 4 պարտություն: