Մայիսի 31-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի ու հանձնաժողովի հերթական նիստը: Նիստի ժամանակ խորհրդի նախագահ, արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հայտարարել է, որ հունիսի 1-ից պայմանագրային հարաբերություններ են սկսելու գործել ՍԴ բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ և հունիսի 1-ով սկսում է բարեփոխումների բովանդակային փուլը։Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՍԴ մասնագիտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հակոբյանի հետ:
Հակոբյանի փոխանցմամբ՝ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը սկսում է արդեն մասնագիտական քննարկումներ․ «Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը բազմավեկտոր է․ հուսով եմ՝ աշնանը կունենանք մեր վերլուծությունը:
Հույս ունեմ՝ կառավարման մոդելի փոփոխություն չի լինի: Հնարավոր է կառավարման մոդելը չփոխվի, բայց նախագահին ու ԱԺ-ին կտրվեն նոր լծակներ: Նոր Սահմանադրության մեջ հիմնական մեխը պետք է լինի իշխանությունների հավասարակշռումը»: Հակոբյանը նաև նշեց, որ ինքն անձամբ կցանկանար, որ նոր Սահմանադրության մեջ ունենայինք բնապահպանական իրավունքներ․«Սահմանադրության մեջ ցանկալի կլիներ վերադարձնել նաև սոցիալական իրավունքները»: