ՌԴ ՊՆ-ն տեսանյութով ցուցադրել է Ս-300ՊՄ2 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգի մարտկոցների մարտական աշխատանքները՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ։
lenta.ru-ի փոխանցմամբ, պաշտպանության նախարարության տվյալներով՝ «Ֆավորիտ»-ը ոչնչացրել է Ուկրաինայի զինված ուժերին պատկանող Bayraktar TB2 հարվածային անօդաչու սարքերը։
Հունիսի 1-ին Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ ռուսական ՀՕՊ միջոցները խոցել են ուկրաինական 7 անօդաչու թռչող սարք ու Խարկովի և Խերսոնի մարզերում՝ երկնքում երկու «Սմերչ» հրթիռ են որսացել: