Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սթոլթենբերգը կհանդիպի Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչների հետ

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Սթոլթենբերգը հայտարարել է, որ Անկարայի մտահոգությունները սկանդինավյան երկու երկրների` ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության վերաբերյալ կքննարկվեն Բրյուսելում կայանալիք բանակցություններում։

Այս մասին, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Բրյուսելում, մասնավորապես, նախատեսվում է քննարկել անվտանգության ոլորտում Անկարայի մտահոգությունները՝ կապված Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու մտադրության հետ։

Սթոլթենբերգը վստահություն է հայտնել, որ կողմերը «ընդհանուր ճանապարհ կգտնեն առաջ տանելու համար»։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերն է, և դաշինքի բոլոր անդամները պատրաստ են նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու Թուրքիայի մտահոգությունները»,- լրագրողներին ասել է դաշինքի ղեկավարը Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ բանակցություններից հետո:

«Մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ի ոչ մի այլ դաշնակից ավելի շատ չի տուժել ահաբեկչական հարձակումներից, քան Թուրքիան: Թուրքիան կարևոր դաշնակից է ոչ միայն Իրաքի և Սիրիայի հետ սահմանին իր ռազմավարական աշխարհագրական դիրքի պատճառով»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Ֆինլանդիան և Շվեդիան մայիսի 18-ին պաշտոնապես դիմել են ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։

Հելսինկին և Ստոկհոլմը հայտարարել են դաշինքին միանալու իրենց մտադրության մասին՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի ֆոնին։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող հավանություն տալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, քանի որ այդ երկրները աջակցում են ահաբեկչական կազմակերպություններին և պատժամիջոցներ են սահմանում Թուրքիայի դեմ։

Էրդողանը նաև նշել է, որ այդ երկրներից ոչ մեկը հստակ և միանշանակ դիրքորոշում չունի ահաբեկչական կազմակերպությունների նկատմամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում