ԱՄՆ–ում բնակվող արվեստագետ Սասուն Քոսյանը չի բացառում, որ ընդդիմության ներսում կան խմորումներ․ «Ընդդիմությունը հայտնվել է վատ վիճակում: Ընդդիմության միակ նպատակն էր տապալել իշխանությունը, ձևավորել ժամանակավոր կառավարություն, սակայն իր նպատակներին չհասավ»։
Քոսյանը կարծում է, որ ընդդիմությունը հնարավոր է փոքրաթիվ խմբերով շարունակի ակցիաները․ «Միգուցե այս խայտառակությունից ընդդիմությունն իմաստնություն ձեռք բերի: Իշխանությունը պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի․ ընդդիմության քայլերը գլխացավանք են հանրության համար: Քաղաքացիները դատապարտված չեն, որ այս փոքր խումբը անընդհատ իրենց անհանգստացնեն»: