Խաղաղության օրակարգը նրա համար է, որ սահմանային միջադեպեր չլինեն: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը:
Պատգամավորի խոսքով՝ խաղաղությունը երկկողմանի է․ «Խաղաղության օրակարգից հրաժարումը աղետ է հայ ժողովրդի համար:Մենք չենք հրաժարվելու խաղաղության օրակարգից, անկոտրում ենք»:
Սոնա Ղազարյանի խոսքով՝ ՀՀ վարչապետը բոլոր ձևաչափերում վերահաստատել է, որ ՄԽ ներքո կարող է քննարկվել ԼՂ հակամարտությունը․ «Կարգավիճակի հարցի շուրջ կա կոնսենսուս նաև համանախագահության շրջանակում: Հայաստանին շատ բարդ է լինելու պնդել կարգավիճակի շուրջ, բայց չենք հրաժարվելու»: