Saturday, 20 04 2024
19:30
ԱՄՆ–ն համաձայնել է զորքերը դուրս բերել Նիգերից
ԵՊՀ մի խումբ դասախոսներ այցելել են ՊՆ զորամաս
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին

Այս հեռախոսազրույցը թույլ է տալիս արձանագրել՝ մոտ ապագայում Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատենք

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության արտաքին հարաբերությունների պետնախարար Ադել Բին Ահմեդ Ալ-Ջուբեյրի հետ:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության, Միրզոյանն ու Ալ-Ջուբեյրին քննարկել են համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգերի ձևավորման, հարաբերությունների զարգացման հեռանկարները, նշել երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ակտիվացման և ներդրումային ծրագրերի իրականացման կարևորությունը։

Միրզոյանը զրուցակցին տեղեկացրել է, որ Հայաստանն աջակցում է «World Expo 2030»-ը Ռիադում անցկացնելու Սաուդյան Արաբիայի հայտին:

Նշենք, որ Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատված չեն:

Արաբագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ դեռ անցած տարեվերջից փորձեր են արվում Հայաստանի ու Սաուդյան Արաբիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ․ «Եվ այս հեռախոսազրույցն էլ այդ փորձերի տրամաբանությամբ մեջ է։ 44 օրյա պատերազմի ժամանակ ադրբեջանա-թուրքական քաղաքականության մաս էին կազմում նաև մի շարք արաբական երկրներ և անհրաժեշտ էր որոշ ուղղություններով քաղաքականության վերանայում։ Այդ ուղղություններից է Սաուդյան Արաբիան։Այս իմաստով ակտիվ քայլեր է արել դեռևս ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, որը ՀՀ առաջին պաշտոնյան էր, որ այց էր կատարել Սաուդյան Արաբիա՝ անցյալ տարեվերջին։ Այդ այցի ընդթացքում հարաբերությունների զարգացման պայմանավորվածություն ձեռք բերվեց և ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ որպես այդ ուղղության թիվ մեկ պատասխանատու, սկսեց զարգացնել երկկողմ հարաբերությունները»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակցի ունեցած տեղեկություններով՝ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների զարգացման համար միջնորդական ջանքեր են գործադրվել Եգիպտոսի, ԱՄԷ-ի հնարավորություններով․ «Արդեն այս արձանագրված հեռախոսազրույցը թույլ է տալիս կանխատեսել, որ մոտ ապագայում մենք կկարողանանք Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել»,-ընդգծեց արաբագետը։

Արմեն Պետրոսյանը գտնում է, որ Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունները չափազանց կարևոր են՝ հաշվի առնելով այդ պետության դերն ու ազդեցությունը արաբա-մուսուլմանական աշխարհում, Մերձավոր Արևելյան տարածաշրջանում․ «Նման կարևոր   պետության հետ դիվանագիտական հարաբերություններ չունենալը մեծ բացթողում էր Հայաստանի Հանրապետության համար։ Մինչդեռ այդ ուղղությամբ հարաբերությունների հաստատումը նոր հնարավորություններ կընձեռի Պարսից  Ծոցի տարածաշրջանում ավելի մեծ առավելություններ ստանալու ունենալու համար՝ և՛ քաղաքական և՛ տնտեսական առումով, հաշվի առնելով Սաուդյան Արաբիայում և նրա գործընկեր Պարսից ծոցի այլ արաբական երկրներում՝ օրինակ ԱՄԷ-ներում, Բահրեյնում իրականացվող գլոբալ ծրագրերն ու ընդհանուր հետաքրքրությունները երկկողմ հարաբերություններում՝ բարձրագույն տեխնոլոգիաների, արհեստական ինտելեկտի ոլորտում։ Բացի այդ՝Սաուդյան Արաբիայում գործարկվել ու արդեն մի քանի տարի է իրականացվում է  լայնամասշտաբ «Տեսլական 2030» ծրագիրը, որը նաև Հայաստանի Հանրապետության համար կարող է հնարավորություններ ընձեռել բարձր տեխնոլոգիական, տեղեկատվական համակարգերի ու արհեստական ինտելեկտի ուղղությամբ՝  այդ մասշտաբային ծրագրից որոշակի օգուտներ քաղելու առումով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում