Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

ՄԻՊ-ի առաջնահերթություններից է հետպատերազմական հումանիտար խնդիրների հաղթահարումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ջանքեր է գործադրում գերիների, պահվող քաղաքացիական անձանց, անհետ կորած անձանց վերադարձին աջակցության, ինչպես նաև նրանց ընտանիքների տարբեր տեսակի խնդիրների լուծմանն աջակցության առումով:

Այս մասին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը:

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը խնդրեց նշել երեք կարևոր ուղղությունները, որոնցով հիմա աշխատում է ՄԻՊ-ը և գնահատում որպես գլխավոր մարտահրավերներ:

ՄԻՊ-ը նշեց, որ առաջնահերթությունները մի քանիսն են: «Դա առաջին հերթին պաշտպանի մանդատի շրջանակում հետպատերազմական հումանիտար իրավիճակին աջակցելու ուղղությունն է: Սա առաջին հերթին վերաբերում է գերիների, պահվող քաղաքացիական անձանց, անհետ կորած անձանց վերադարձին աջակցության մեր ջանքերին, ինչպես նաև նշված խումբ անձանց ընտանիքների տարբեր տեսակի խնդիրների լուծումներին մեր աջակցությունը: Դրանք սոցիալական են, տնտեսական, հոգեբանական, այս առումով մենք շատ ակտիվ ենք ներգրավված ընտանիքների հետ աշխատանքներում, պարբերաբար հանդիպումներ ենք ունենում, նաև հետևում ենք գործերի ընթացքին»,- ասաց ՄԻՊ-ը:

Գրիգորյանն ընդգծեց, որ հետպատերազմական հումանիտար խնդիրների հաղթահարումը առաջնահերթություն է իրենց համար: Մարզեր, սահմանամերձ համայնքներ այցելությունների ընթացքում նաև վեր հանում և կառավարությանն են ներկայացնում, թե որ համայնքներում է անհրաժեշտ ստեղծել աշխատանքի հնարավորություններ:

ՄԻՊ-ը կարևորում է նաև ատելության ու բևեռացված խոսքի դեմ աշխատանքը: «Այս առումով մենք առնվազն սկսել ենք այս խոսակցությունները տարբեր շահակիցների հետ, դրանք նաև ԶԼՄ-ներն են, որոշ պատգամավորներ, նաև քաղհասարակությունը, մասնագիտացված միջազգային կազմակերպությունները»,- ասաց Գրիգորյանը:

ՄԻՊ-ի համար երրորդ առաջնահերթությունը հավասարության, իրավահավասարության օրակարգն է: «Սա շատ մեծ օրակարգ է, որի ներքո պետք է հասկանալ կանանց քաղաքական ու տնտեսական հզորացումը, պետք է հասկանալ հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության ու տարբերակված վերաբերմունքից պաշտպանության մեխանիզմները, պետք է հասկանալ երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը և ընդհանրապես իրավահավասարության ու խտրականության բացառման կոնցեպտը, այս առումով բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել թե´ Արդարադատության նախարարության, թե´ քաղհասարակության հետ: Ունենք նույն համոզմունքը, որ մեզ պակասում է համակարգային, լիարժեք օրենսդրություն, որը կսահմանի՝ ինչ է խտրականությունը, կտա դրա տեսակները, որը կնախատեսի պաշտպանության մեխանիզմներ»,- ասաց ՄԻՊ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում