«Ցանկացած լարում սահմանին բացասական է ազդում բոլոր գործընթացների վրա, և նաև դա էր պատճառը, որ մենք սահմանագծման, սահմանազատման աշխատանքներն սկսելուց առաջարկում էինք հայելային տարբերակով զորքերը հետ քաշվեն, որպեսզի սահմանին կայունություն լինի։ Սահմանային անվտանգությունը շարունակում է մնալ օրակարգում»,-այսօր՝ հունիսի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն անդրադառնալով օրերս դիրքերում հակառակորդի կրակոցից ժամկետային զինծառայողի մահվան դեպքին։