Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ռևանշը կկայանա՞․ Ինչ է փոխվել Հայաստանի հավաքականում 10 տարվա ընթացքում

2012 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ազգային հավաքականը բացառիկ հնարավորություն ուներ ենթախմբում երկրորդ հորիզոնականը գրավելու: Վարդան Մինասյանի գլխավորությամբ պատմական արդյունք ցույց տալու համար 2011 թվականի հոկտեմբերի 11-ին մեր հավաքականը Դուբլինի «Ավիվա» մարզադաշտում պետք է հաղթեր Իռլանդիային: Հաղթանակն իրատեսական էր, սակայն հանդիպման 26-րդ րոպեին մնացինք առանց դարպասապահ: Գլխավոր մրցավար Իտուրալդե Գոնսալեսը դաշտից հեռացրեց մեր հավաքականի բոլոր ժամանակների լավագույն դարպասապահ՝ Ռոման Բերեզովսկուն: Վերջինիս փոխարինած Արսեն Պետրոսյանը անփույթ խաղով իռլանդացիներին նվիրեց երկրորդ գոլը: Եթե Իռլանդիայի հետ խաղում ունենայինք փոխարինող, դարպասապահ հնարավոր է բոլորովին այլ արդյունք գրանցվեր: Թեկուզ 10 ֆուտբոլիստներով մեր հավաքականը չզիջեց մրցակցին: Իռլանդիայից կրած պարտությունը թերևս ամենացավալին է մեր ազգային թիմի պատմության մեջ: Ցավալի պարտությունից 10 տարին տարի անց Հայաստանի ազգային հավաքականը կրկին մրցելու է Իռլանդիայի հետ:

Այսպես կոչված ռևանշի խաղը կկայանա հունիսի 4-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Մեր գլխավոր թիմը Խոակին Կապառոսի գլխավորությամբ սկսում է պայքարը Ազգերի լիգայի խաղարկությունում։ Ինչ է փոխվել 2011 թվականին կայացած Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպումից հետո Հայաստանի ազգային հավաքականում։ Ուշագրավ մի դրվագ։ Հունիսին կայանալիք հանդիպումներին Խոակին Կապառոսը ազգային թիմ հրավիրեց «Արարատում» ելութ ունեցող Հրայր Մկոյանին և Էդգար Մալաքյանին։ Այս ֆուտբոլիստները մասնակցել են «Ավիվա» մարզդաշտում տեղի ունեցած հանդիպմանը։ Երկու ֆուտբոլիստներն էլ տեղ էին գնել մեկնարկային կազմում։ Բերեզովսկու հեռացումից հետո սակայն գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը դիմեց հարկադրված փոփոխության․ Մալաքյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ դարպասապահ Պետրոսյանը։ Կապառոսը՝ Հրայր Մկոյանին մի քանի անգամ հրավիրել է ազգային թիմ, սակայն խաղաժամանակ չի տրամադրել։ Էդգար Մալաքյանին իսպանացի մասնագետն առաջին անգամ է հրավիրում ազգային թիմ։ «Ավիվա» մարզադաշտում տեղի ունեցած հանդիման մասնակիցներից այսօր հավաքականում է նաև Բերեզովսկին, որը դարպասապահների մարզիչն է։ Անդրադառնանք թերևս դարպասապահների խնդիրն։ Այսօր մեր հիմնական դարպասապահը 36-ամյա Դավիթ Յուրչենկոն է։ Առաջիկա հանդիպումներին հրավիրվել են նաև Ստանիսլավ Բուչնևը, Արսեն Բեգլարյանը և Հենրի Ավագյանը։ Կարո՞ղ ենք ասել, որ Իռլանդիայի դեմ խաղից 10 տարի անց լուծվել է դարպասապահի խնդիը։ Բերեզովսկու կարիերան ավարտելուց հետո Հայաստանի ազգային հավաքականն ըստ էության դարպասապահ չի ունեցել: Կարելի է առանձնացնել թերևս Գևորգ Կասպարովին, որը ևս ավարտել է կարիերան: Այո Դավիթ Յուրչենկոն հուսալի դարպասապահ է, բայց հաշվի տարիքը, նրա հետ հույսեր կապել չի կարելի։

Յուչենկոյից առաջ ընտրական վերջին երկու շրջափուլերում մեր ազգային հավաքականի խայտառակ ելույթի գլխավոր պատճառներից մեկը հենց դարպասապահ չունենալն էր: Յուրչենկոն իր հերթին կոպտագույն սխալ թույլ տվեց 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի Լիխտենշտեյնի դեմ մրցավեճում։ Այդ սխալի պատճառով հանդիպումն ավարտվեց 1։1 և կորցնելով կարևոր 2 միավոր թուլացրինք դիրքերը մրցաշարային աղյուսակում։ Ինչ վերաբերվում է վերը նշված մյուս դարպասապահներին, ապա նրանք կայուն և հուսալի խաղով մեղամ ասած աչքի չեն ընկել։ Արձանագրենք թրեևս հետևյալը․ 10 տարիների ընթացքում մեզ այդպես էլ չի հաջողվել լուծել հավաքականի գլխավոր խնդիրներից մեկը։ Ցավալի է նաև, որ հորիզոնում չի նկատվում ան դարպասապահը որը կփոխարինի Յուրչենկոյին։ Իսկ ինչ վիճակում է առաջիկա հանդիպմանը ներկայանալու Իռլանդիան։ Վերջին 8 հանդիպումներում Իռլանդիայի հավաքականը պարտություն չի կրել։

2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում իռլանդացիները 8 խաղում վաստակելով 9 միավոր А ենթախմբում զբաղեցրել են 3-րդ հորիզոնականը առջևում թողնելով Պորտուգալիային և Սերբիային։ Ընտրական փուլում Իռլանդիան մրցել է նաև Ադրբեջանի հետ։ Դուբլինում 1։1 խաղալուց հետո իռլանդացիները Բավքում հաղթել են 3։0 հաշվով։ ՖԻՖԱ-ի դասկարգման աղյուսակում մեր մրցակիցն 47-րդն է, իսկ մեր հավաքականը՝ 92-րդը։ Առաջիկա հանդիպումներին հրավիրված ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը 84 միլիոն եվրո է։ Մինչ դեռ մեր հավաքականի ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը 18․7 միլիոն եվրո է։ Իռլանդիայի հավաքականին ավելի մանրամասն կանդրադառնանք հաջորդիվ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում