Ամերիկյան Թալսա քաղաքի (Օկլահոմայի նահանգ) հիվանդանոցում բազմաթիվ մարդիկ են տուժել հրաձգության հետեւանքով: Այդ մասին, հաղորդում են ամերիկյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին: Ոստիկանության տվյալներով՝ հրաձգությունն սկսվել Է Թալսայում, Սուրբ Ֆրանցիսկոսի հիվանդանոցում:
Ինչպես հայտնել Է ոստիկանության կապիտան Ռիչարդ Մելենբերգը, սպանվել Է մի քանի մարդ, եւս մի քանիսը վերքեր են ստացել: Կարծիք կա, որ հրաձիգն սպանված Է, բայց պարզ չԷ, թե նա իսկապե՞ս գնդակահարվել Է ոստիկանության կողմից: Ոստիկանությունը հայտարարել Է, որ իրենք խուզարկում են հինգհարկանի բժշկական համալիրը շենքը վտանգազերծելու համար: Թալսիի ոստիկանական վարչությունը կոչ Է արել հեռու մնալ միջադեպի վայրից, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: