Շվեդիայի արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը հայտարարել է, որ բանտերում բավարար տեղեր չկան ազատազրկման դատապարտված բանտարկյալների համար: Դեֆիցիտի պատճառը քրեական օրենսդրության խստացումն է։
Ըստ նրա. «Մենք ունենք ավելի շատ բանտարկյալներ, քան բանտերը կարող են տեղավորել: Մենք պետք է հնարավորինս արագ լուծենք ուղղիչ հիմնարկների զբաղվածության հարցը»:
Յոհանսոնի խոսքով՝ 2021 թվականի դեկտեմբերին Շվեդիայում խստացվել է հակաահաբեկչական օրենսդրությունը։ Ըստ այդմ՝ ահաբեկչական գործունեության կոչերի, դրա ֆինանսավորման, նոր զինյալների հավաքագրման և պատրաստման համար նախատեսված է երեք տարվա ազատազրկում՝ ներկա երկուսի փոխարեն։
Յուհանսոնը նշել է, որ այժմ ազատազրկման ավելի երկար ժամկետներ են նախատեսված ոչ միայն ահաբեկչական բնույթի, այլև այլ ծանր հանցագործությունների համար։