Sunday, 21 07 2024
«Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը»
BBC-ի ադրբեջանական ծառայությունը տվել է Ալիեւի պատասխանը
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
23:15
Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին

Իրավաբանն անդրադարձել է սահմանազատման հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին վարչապետի որոշմանը

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, իրավաբան Արտյոմ Գեղամյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման մասին ՀՀ վարչապետի որոշմանը և այդ կապակցությամբ Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի գրառմանը:

Ի պատասխան Էդգար Ղազարյանի գրառման, համաձայն որի «քննարկվող որոշումն անօրինական է, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված չեն դիվանագիտական հարաբերություններ, հետևաբար երկու պետությունների պաշտոնական պատվիրակությունների համատեղ աշխատանքները, այդ թվում հանձնաժողովների համատեղ նիստերը չեն կարող ունենալ որևէ դիվանագիտական և իրավական հիմնավորում», Արտյոմ Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը սովորաբար կապվում է փոխադարձ ճանաչման կամ դիվանագիտական ներկայացուցչությունների առկայության հետ, որը կարող է ձևակերպվել երկկողմանի միջազգային համաձայնագրով։ Դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը իրավական արգելք չէ պետությունների аd hoc համագործակցություն համար՝ պայմանավորված երկկողմանի անհրաժեշտությամբ։ Նման դեպքերը բազմաթիվ են միջպետական հարաբերությունների պրակտիկայում։ Այլ խոսքերով՝ դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը իրավաբանական նշանակություն չունի այն ներպետական իրավական ակտերի իրավաչափության գնահատման տեսանկյունից, որոնք ընդունվել են պետությունների ազատ կամահայտնությամբ և ուղղված են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այս կամ այն հարցի կարգավորմանը։ Քննարկվող որոշման համար իրավական հիմք է ծառայել «Կառավարության կառուցվածքի և գործունեության կարգի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, համաձայն որի «վարչապետն իրավասու է կազմավորելու խորհրդակցական մարմիններ, որոնց ղեկավարումը կարող է հանձնարարել համապատասխան փոխվարչապետին»։ Հանձնաժողովի իրավասությունը սահմանափակված է կատարված աշխատանքների և ուսումնասիրությունների հիման վրա ամփոփ եզրակացության ներկայացմամբ»:

Գեղամյանը նաև անդրադարձել է Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավարի մյուս դիտարկումներին: Այսպես, Ղազարյանի այն մտքին, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով որոշում է կայացրել նման հանձնաժողով ստեղծելու մասին, նախքան այդ որոշման կայացումը չի ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև որևէ միջազգային պայմանագիր։ Իրավական իմաստով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հետ կապված հարաբերությունները պետք է կանոնակարգված լինեին համապատասխան միջպետական պայմանագրով, որը պետք է անցներ ներպետական վավերացման գործընթաց, ինչը չի արվել», Գեղամյանը պատասխանել է.

«Սրան մոտ է ՀՀ վարչապետի «ՀՀ-ի և օտարերկրյա պետությունների միջկառավարական հանձնաժողովների հայկական կողմի աշխատակարգը հաստատելու մասին» 2020 թվականի հունիսի 26-ի 751-Լ որոշման հավելվածի 1-ին կետը, սակայն այս կարգավորումը վերաբերում է միայն միջկառավարական հանձնաժողովների ստեղծմանը, մինչդեռ տվյալ դեպքում ստեղծվածը միջկառավարական հանձնաժողով չէ, և հետևաբար այս նորմը կիրառելի չէ։

Ինչ վերաբերում է երկրորդ մտքին, ապա հեղինակը հակառակ գործընթաց է նկարագրում․ սահմանազատման և սահմանային անվտանգության հետ կապված հարաբերությունները միջպետական պայմանագրով կարգավորելու համար նախ անհրաժեշտ է, որպեսզի հանձնաժողովների ու բանակցությունների ճանապարհով կատարվի նախապես անհրաժեշտ այդ աշխատանքը։

Վկայակոչելով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը («Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և Հայաստանի Հանրապետության օրենքով»)՝ հեղինակը գտնում է, որ «ստեղծված հանձնաժողովը նման իրավասություն չունի, հետևաբար ապօրինի է։ Ավելին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 205-ը սահմանում է, որ Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»։

Այո, շատ ճիշտ է։ Սակայն խնդիրն այն է, որ հանձնաժողովը չունի պետական սահմանի փոփոխություն կատարելու լիազորություն։ Դա անհեթեթություն կլիներ։ Հանձնաժողովն իր աշխատանքների արդյունքով եզրակացություն է ներկայացնելու ՀՀ վարչապետին, այլ ոչ թե ընդունելու է պետական սահմանների փոփոխության կամ տեղորոշման մասին որևէ իրավական ակտ։ Միգուցե ավելի կարևոր կլինի հետևել հանձնաժողովի աշխատանքներին, իսկ հնարավորություն դեպքում նաև ցուցաբերել մասնագիտական կամ խորհրդատվական աջակցություն, ինչը կարիքը, կարծում եմ անպայման կլինի։

Հղում կատարելով ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետին («Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով») և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին՝ հեղինակը պնդում է, որ փոխվարչապետը չունի նման հանձնաժողովների կազմում ընդգրկվելու լիազորություն, ավելին՝ գտնում է, որ նման գործունեությունն իր մեջ ենթադրյալ հանցագործության տարրեր կարող է պարունակել և առաջացնել քրեական պատասխանատվություն ենթադրող հետևանքներ։

Սա իրավաբանության հետ կապ չունի։ Առաջին կետի պարզաբանումը հավասարապես վերաբերում է նաև այս դիտարկմանը»:

Անդրադառնալով վարչապետի կողմից խորհրդակցական մարմիններ կազմավորելու օրենքով սահմանված իրավասությանը՝ Ղազարյանը գտնում է, որ «օրենքը վարչապետին իրավունք է տալիս ստեղծելու խորհրդակցական մարմիններ, սակայն ոչ հանձնաժողովներ։ Հետևաբար Ձեր (փոխվարչապետի) գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովն ապօրինի է»։ Ի պատասխան՝ Գեղամյանը գրել է. «Ավելորդ է նշել, որ խորհրդակցական մարմինները կարող են տարբեր անվանումներ ունենալ։ Ավելին, խորհրդակցական մարմինների մեծ մասը հենց այդպես էլ կոչվում է՝ հանձնաժողով»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում