Friday, 29 03 2024
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
11:00
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան

Արագ պետք է օրենքը փոխվի, այլապես նախկին նախագահներն ու գեներալները կարող են հանգիստ պատռել քննիչ հանձնաժողով ներկայանալու հրավերը

Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը մերժել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հրավերը։

Նա նշել է, որ որոշել է չգնալ երկու պատճառով. նախ՝ համոզված չի, որ այդ հանձնաժողովի նպատակները անկեղծ և ազնիվ են։ Առավել ևս՝ համոզված չէ, որ այդ հանձնաժողովը երբևէ կարող է արդար և օբյեկտիվ եզրահանգման գալ։ Եվ երկրորդ՝ անկախ հանձնաժողովի անդամների կողմից իրեն տրվելիք հարցերից՝ իր բոլոր պատասխանների եզրակացությունը լինելու է այն, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների անցած ուղու, դրանց բովանդակությանը տիրապետելու, չարհամարհելու և հմուտ ու ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում պատերազմ պարզապես չէր լինի։

«Նույնը կարելի է ասել այսօրվա իրավիճակի մասին՝ ճիշտ և հմուտ դիվանագիտություն վարելու դեպքում հնարավոր է առանց պատերազմ հրահրելու հենց միջազգային հանրության աջակցությամբ խուսափել Արցախը ԼՂԻՄ սահմաններով Ադրբեջանի կազմում ճանաչելու, Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին տալու և Սյունիքում Ադրբեջանին հաղորդակցային միջանցք տրամադրելու Հայաստանի վրա Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բանեցվող ճնշումներից»,- ասված է Վարդան Օսկանյանի մեկնաբանությունում։

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է Օսկանյանի՝ հանձնաժողովի հրավերը մերժելուն՝ նշելով, որ նախ՝ հանձնաժողովի մասին Օսկանյանի ունեցած կարծիքը չէ, որ պետք է ձևավորի մեր աշխատանքների տրամաբանությունն ու հաջորդականությունը, երկրորդ՝ Օսկանյանը չէ, որ պետք է գնահատական տա քննիչ հանձնաժողովի գործունեությանը, իսկ եթե նա իրապես վստահ չէ հանձնաժողովի նպատակների արդարության և օբյեկտիվության հարցում, ապա առաջարկում եմ նրան անձամբ ներկայանալ հանձնաժողով և «խորը» գիտելիքներով ու պրոֆեսիոնալիզմով «դասեր տալ» հանձնաժողովականներին՝ պատասխանելով վերջիններիս հարցերին։

Անդրանիկ Քոչարյանը զգուշացնում է՝ թե՛ Օսկանյանի, և թե՛ մյուս բոլոր հրավիրյալների կողմից Հանձնաժողով ներկայանալու առաջարկը մերժելն ունենալու է բարոյական և քաղաքական հետևանքներ։ «Ի դեպ, քաղաքական թաքստոցներից օգտվել ևս չի հաջողվի, քանի որ դրանք կվերացվեն՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում, և այդ պարագայում քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չներկայանալը կհանգեցնի նաև իրավական հետևանքների»,-ասել է հանձնաժողովի նախագահը։

Փաստաբան Նորայր Նորիկյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ չի կարծում, թե հրավիրյալ անձանց դիրքորոշումները հանձնաժողովի հեղինակության վերաբերյալ կամ հանձնաժողովին վստահել-չվստահելու հարցը կարող է պատճառ լինել հանձնաժողով չներկայանալու համար:

«Բայց, այո, իրավական տեսանկյունից խնդիր կա, որ նախկին պաշտոնյաները կամ նախկինում պաշտոն զբաղեցրած անձինք հայեցողական վերաբերմունքով կարող են պայմանավորել իրենց մասնակցությունը քննիչ հանձնաժողովի աշխատանքին։

Հետևաբար, հաշվի առնելով այս հարցի առանձնահատկությունը և կարևորությունը, կարծում եմ, որ «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում հնարավորինս արագ պետք է կատարվեն փոփոխություններ, որով կամրագրվի այն դրույթը, որ քննիչ հանձնաժողովների կողմից համապատասխան հրավերի դեպքում նախկին բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող անձինք պարտավոր են լինելու ներկայանալ հանձնաժողով և տալ համապատասխան բացատրություններ, քանի որ այդ անձանց ժամանակին զբաղեցրած պաշտոններով պայմանավորված՝ նրանք տիրապետում են բավականաչափ տեղեկությունների, հետևաբար նրանց կողմից տրվող տեղեկությունները կարող են շատ էական նշանակություն ունենալ այս կամ այն հարցի պարզաբանման տեսանկյունից։

Այո, նախկին բարձրաստիճան պաշտոնյաները այս պահին գործող օրենքով կարող են չընդունել հրավերը և չներկայանալ հանձնաժողով, ինչը նշանակում է, որ հանձնաժողովի աշխատանքի բնականոն գործունեությունը այդ առումով անկատար և ամբողջական չի լինելու։ Հետևաբար, որպեսզի մենք կարողանանք այդ հանձնաժողովի առջև դրված խնդիրը հանգամանորեն պարզել, այդ փոփոխությունն անհրաժեշտ է»,-ասաց Նորայր Նորիկյանը:

Այլապես, ըստ նրա, ոչ միայն նախկին գեներալները, այլ նաև նախկին նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նախկին Պաշտպանության նախարարները, նախկին ԳՇ պետերը, բոլոր նրանք, որոնք այս պահին որևէ պաշտոն չեն զբաղեցնում, նրանք կարող են պատռել քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկված հրավիրատոմսը և չներկայանալ՝ նշելով, որ իրենք չեն վստահում։

«Բայց, կրկնում եմ, այդ հանձնաժողովին վստահելու-չվստահելու խնդիր չկա, այդ հանձաժողովը պետական մարմին է սահմանադրությամբ որոշակի գործառույթներ իրականացնելու համար, և անկախ նրանից՝ այդ հանձնաժողովի նկատմամբ յուրաքանչյուր ոք ինչպիսի պատկերացում ունի, վստահում է, թե չի վստահում, նա ուղղակի պարտավոր է հարգել ՀՀ օրենսդրությունը և ներկայանալ, եթե կատարվեն համապատասխան փոփոխությունները»,-ընդգծեց նա:

Հարցին, թե արդյոք այդ օրենքում համապատասխան փոփոխությունները ենթադրում են նաև քրեական պատասխանատվություն՝ չներկայանալու դեպքում, Նորիկյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ քննիչ հանձնաժողովի նիստին ներկայանալուց խուսափելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն, բայց մեկ բան կարող եմ ասել, որ մենք պետք է կարողանանք այնպիսի կարգավորող նորմեր դնել շրջանառության մեջ, որ երբևէ որևէ պաշտոն զբաղեցնող անձ գիտակցի, որ իր կրած տեղեկատվությունը կամ ինստիտուցիոնալ հիշողությունը ինչ-որ պահի կարող է անհրաժեշտ լինի պետության համար այս կամ այն խնդիրների պարզաբանման համար: Հետևաբար ինքը պարտավոր է կիսել իր տեղեկատվությունը և ներկայացնել պարզաբանումներ իր պաշտոնավարման ժամանակահատվածում իրեն վստահված ոլորտի վերաբերյալ»:

Հարցին՝ չգալը արդյոք ունի՞ քաղաքական դրդապատճառ, Նորիկյանը նշեց, որ նրանք ընդհանրապես խուսափում են իրենց գործունեության վերաբերյալ որևէ բացատրություն տալուց. «Եկեք պարզ ճակատ ասեք, եթե դուք իսկապես մաքուր եք, վախենալու որևէ բան չունեք, եթե իսկապես գտնում ե,ք որ ձեր պաշտոնավարման ընթացքում իրականացրել եք բացառապես հայրենանվեր և օրենսդրությունից բխող գործառույթներ, եթե դուք իսկապես ցանկանում եք բացահայտել ճշմարտությունը, ձեր նպաստը բերեք պատերազմի հանգամանքների բացահայտմանը: Եթե իսկապես կարծում եք որ գործող իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը դավաճան են, սրանից պատեհ հարթակ և իրավիճակ հնարավոր չէ, եկեք ներկայացրեք, պարզաբանումները։ Ինչի՞ց եք խուսափում, չեք վստահում, եկեք ձեր վստահելի խոսքն ասեք։ Քանի դեռ չենք ստացել այն հարցի պատասխանը, թե ինչու ենք պարտվել, ինչու է ՀՀ-ն նեքաշվել պատերազմի մեջ, մենք չենք կարող առաջ շարժվել, ներքին կասկածամտության որդը մեզ ուղղակի սպանելու է, հետևաբար մեր բոլորի շահերից է բխում օր առաջ պարզել այդ հանգամանքները և անցնել առաջ»:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում