Thursday, 18 04 2024
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Փոխադարձ զգուշացումներ ընդդիմության ներսում

Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե այս շարժումը կդադարի: Այդպես է արձագանքել խորհրդարանական ընդդիմության փողոցային անհնազանդության ՀՅԴ-ական խոսնակ Սաղաթելյանը մամուլի այն հրապարակմանը, թե առաջիկա շաբաթներին կարող է հայտարարվել ընդդիմության «թայմաութի» մասին՝ հետո ակտիվության վերադառնալու պայմանով: Ընդ որում, այդ տեղեկությունը հայտնվել է այսպես ասած ընդդիմադիր մամուլի էջերում: Սաղաթելյանի արձագանքը փաստորեն վկայում է, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, կամ այլ կերպ ասած՝ սուտ է: Մնում է հասկանալ՝ լրատվամիջոցի՞ն է խաբել աղբյուրը, թե՞ խաբում են լրատվամիջոցն ու աղբյուրը միասին:

Հետեւաբար առաջանում է հարց, թե ի՞նչ նպատակով: Թե՞ խնդիրը ոչ թե այս կամ այն սուբյեկտի խաբելու կամ խաբվելու մասին է, այլ պարզապես հենց ընդդիմության ներսում եղած խնդիրների «վերհանման», ինչի շնորհիվ էլ դա տեղի է ունենում հենց ընդդիմադիր համարում ունեցող մամուլի միջոցով:

Այն, որ փողոցում անհնազանդություն իրականացնող ուժերի շրջանում մեղմ ասած առկա է լուրջ մրցակցություն, տարբեր պատկերացումներ եւ տարակարծություն, բոլորովին նոր իրողություն չէ եւ այդ երեւույթի մասին ինքս խոսել եմ բազմիցս, ընդ որում ներքաղաքական տեղատվության կամ մակընթացության շրջափուլերից անկախ: Խոսքը վերաբերում է Հայաստանի կառավարման նախկին համակարգի միջեւ եղած բարդ հարաբերություններին, որոնք գալիս են եւ ժամանակի ընթացքում խորացել, ու նաեւ բավականին թեժ դիմակայության բաց ու փակ ռեժիմներով դրսեւորվել են դեռեւս այդ համակարգի կառավարող կարգավիճակի ընթացքում: Կարգավիճակը փոխվել է, իսկ խնդիրներն ու խորքային անհամաձայնությունները՝ ոչ, որովհետեւ դրանց պատճառահետեւանքային շղթան շատ ավելի խորն ու ամուր է, քան ներկայումս «միավորող» թվացող հանգամանքը՝ գործող իշխանության դեմ ընդհանուր «պայքարը»: Ահա այդ իմաստով, Իշխան Սաղաթելյանի պատասխանի հասցեատերը թերեւս հենց ընդդիմության ներսում է: Չի բացառվում, որ դա ներկայումս հանրապետությունից դուրս գտնվող Արթուր Վանեցյանն է, որն օրինակ պայքարի բավականին թեժ փուլում՝ երբ սկսում է օրինակ պետական հաստատությունների հանդեպ ինչ-որ գործողություն, թողնում է Հայաստանն ու հեռանում Եվրոպա: Իհարկե պաշտոնապես դա բացատրվել է իբրեւ առողջական նպատակներով մեկնում՝ ժամանակավոր բնույթի, սակայն թերեւս ընդդիմության ներսում ունեն շատ ավելի «պաշտոնական» բացատրություններ, հատկապես ԱԱԾ նախկին պետի հայտնի եւ թերեւս «շրջադարձային» հայտարարությունից հետո, թե հրապարակում կան մարդիկ, որոնք հարվածում են շարժմանը: Եվ չպետք է մոռանալ, որ այդ հայտարարությունը «համեմվեց» ՀՀԿ փոխնախագահի տելեգրամյան ալիքում «պատահաբար» սպրդաց ձայնագրությամբ՝ Ռոբերտ Քոչարյանի մասին, նաիրա Զոհրաբյանի «կատարմամբ»: Առիթ ունեցել եմ նշելու, որ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դեռեւս ապրիլին հայտարարելով Ազատության հրապարակում անժամկետ եւ խորհրդարան վերադարձը բացառող պայքար սկսելու մասին, ըստ էության ստիպեց փողոց դուրս գալ նաեւ ընդդիմադիր մյուս խմբակցությանը, որի առաջնորդը Ռոբերտ Քոչարյանն է: Փաստացի ստացվում է, որ Պատիվ ունեմ խմբակցության ղեկավարը Ռոբերտ Քոչարյանին «դուրս բերեց» փողոց, այդպիսով մղելով փակուղի, երբ գոնե առայժմ չկա թե առաջ շարժվելու, թե նահանջելու տարբերակ: Մինչդեռ, այդ ընթացքում Արթուր Վանեցյանը կարողացավ հմտորեն «քաշվել» երկրորդ պլան եւ փողոցի առաջնային «մանդատը» հանձնել Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած ուժին: Իհարկե Քոչարյանն էլ իր հերթին պատասխանատվոության «ենթամանդատով» օժտեց Իշխան Սաղաթելյանին եւ ՀՅԴ-ին:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում