
Վրացական մշակույթի թանգարան Է բացվելու Հորդանան գետի մերձակայքում: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար ավագ քահանա Անդրիա Ջագմաիձեն:
Վրաստանին Է հանձնվել 4 հազար քառակուսի մետր մակերեսով հողատարածք Հորդանան գետի մերձակայքում: Առաջիկայում ակտիվ աշխատանք կսկսվի մշակութային կենտրոնի հայեցակարգի վրա:
Նախագծի մշակմանը կմիանան Պատրիարքարանը, Ազգային թանգարանը եւ Վրաստանի մշակույթի նախարարությունը: «Ստեղծվել Է հանձնաժողով, որն աշխատելու Է հայեցակարգի վրա:
Այնուամենայնիվ, հիմնական շրջանակը հայտնի Է: Դա պետք Է մշակութային կենտրոնի լինի Հորդանանում, որտեղ կկառուցվի վրացական մշակույթի թանգարան»,- Ջագմաիձեն հայտարարել Է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:
Նրա խոսքով՝ թանգարանի ցուցանմուշների մեծ մասը նվիրված կլինի Ավետյաց երկրում վրացի հոգեւոր այրերի կյանքի ժամանակաշրջանին:
«Դա լինելու Է եւս մեկ օջախ՝ վայր, որտեղ Վրաստանը կկարողանա ցուցադրել իր մշակույթը: Այդ վայրը շատ գեղեցիկ Է»,-նշել Է Ջագմաիձեն, հաղորդել Է Sputnik-ը: