
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Միայն խելագար լեշակերների մտքով կարող է փայլատակել այս հրեշավոր միտքը:
Ազգային ժողովի Քոչարյանի կին պատգամավորների ուղեկցությամբ, մի քանի տասնյակ կանայք իրենց երեխաների հետ երթ են կազմակերպել։ Հասնելով Կառավարության շենքի մոտ՝ երեխաները ասֆալտին սկսեցին նկարել։ Արտաքուստ ոչինչ չկար: Բայց այդ անմեղ երեխաներին ինչ-որ բորենիներ սովորեցրել էին ասֆալտին գրել «Նիկոլ դավաճան» բառերը։
Այս երկրում քսան տարի ամեն ինչ հոշոտել էին, հիմա էլ հոշոտում են երեխաներին, նրանց մանկությունը։
Այս մակարդակի լրբությունն աներևակալի է ու անընբռնելի։ Ու սա կատարվում էր այդ երեխաների մայրերի ու պատգամավորների ժպիտով հայացքների տակ:
Սա ողբերգություն է, մայրական ողբերգություն, ազգային չեմ ասում, որովհետև և կազմակերպիչները, և երեխաների մայրերը ազգություն չունեն»