Մայիսի 22-ի Բրուսելյան հանդիպումից հետո Եվրամիության խորհրդի նախագահի խոսնակը այս գիշեր հայտարարություն է տարածել և նշել, որ հանդիպման ժամանակ քննարկման հատուկ առարկա է եղել հաղորդակցությունների և տարածաշրջանի ապաշրջափակման հարցը, և երկու կողմերը հաստատել են, որ չկան արտատարածքային պահանջներ ապագա տրանսպորտային ինֆրակառուցվածքի առնչությամբ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի հետ:
Գրիգորյանի խոսքով՝ Միշելի հայտարարությունը ուղղված էր Ալիևին ու հայաստանյան ռադիկալ ընդդիմությանը․ «Բաքուն թակարդն ընկավ, փորձում էր Եվրոպային օգտագործել, բայց չստացվեց: ԵՄ-ն հասկացրեց՝ այսուհետ Ադրբեջանի նկատմամբ հայտարարությունները կոշտ կլինեն»: