Thursday, 23 03 2023
Վարչապետը բազմիցս հայտարարել է՝ պատրաստ է ներկայացնել, թե ինչ է բանակցվում, սակայն ընդդիմությունից ոչ ոք չի դիմել
Մեզ ձեռնտո՞ւ է հայ-ադրբեջանական «խաղի» երկարաձգումը
Թալիշում հայերի տները քանդում են, տեղն ադրբեջանցիների համար են կառուցում. ՀՀ վարչապետ
11:21
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Նիդերլանդների ԱԳՆ՝ կապված Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելու հետ
Տեղեկատվություն կրելը ենթադրում է պատասխանատվություն․ ընդդիմությունը «փախել» է․ Արթուր Հովհաննիսյան
Փաշինյանը պատերազմի ժամանակ «Հինգերորդ շարասյան» վերաբերյալ ակնարկ անգամ չի արել․ Դավիթ Տոնոյան
Հեղուկ գազի գինը – Մարտ 23, 2023
10:51
Մակրոնը չի առաջադրվի հաջորդ նախագահական ընտրություններում
Ուղիղ․ Խորհրդարանական ճեպազրույցներ
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով մեկնում է Լատվիա, Լիտվա, Էստոնիա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 23, 2023
10:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնությունը ավարտին հասցնելու դրական հնարավորություն կա. Բլինքեն
Տարադրամի փոխարժեք – Մարտ 23, 2023
Արծվիկ Մինասյանը ժամանակ ունի պատասխանելու այս 13 հարցերին
Գագիկ Խաչատրյանը դատարան չի ներկայացել. մանրամասներ. «Ժողովուրդ»
Հայաստանից պահանջվում է՝ դիմել. Արևմուտքի հետ անվտանգության ոլորտում նոր համագործակցությունը Երևանի համար խիստ հրամայական է
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, ամպրոպ, մառախուղ
Նվազագույն սպառողական զամբյուղի ապրանքների գները – Մարտ 23-27
Ում թեկնածությունը կառաջադրի ընդդիմությունը՝ ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
Գնաճային միտումները թուլանալու են, որն իջեցնելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, դա կարգավորելու է փոխարժեքը
Սահմանադրական փոփոխությունների նախագծերի քննարկումը՝ այսօր․ «Ժողովուրդ»
Անկախ քաղաքական ճգնաժամից՝ Հայֆայի քաղաքապետարանի որոշումը բացառիկ է
Երևան-Մեղրի ավտոճանապարհին այրվել է կցորդիչով բեռնատար
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քննարկվել են Շիրակի մարզի և Ռումինիայի Կալարաշ նահանգի միջև համագործակցության հնարավորությունները
Բաքվին զսպող առանցքային չափիչը
01:00
Մակրոնը հայտարարել է, որ պատրաստ է զոհաբերելու իր ժողովրդականությունը հանուն երկրի շահերի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՆԳՆ ՓԾ
Երևանի և յոթ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն․ ՀԷՑ

Կատրին Դընյովին շնորհվել է «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր մրցանակը

Ֆրանսիացի հռչակավոր դերասանուհի Կատրին Դընյովը Վենետիկի կինոփառատոնի «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծ» պատվավոր մրցանակին Է արժանացել կինեմատոգրաֆի բնագավառում ներդրած ավանդի համար: Հունիսի 1-ին այդ մասին հաղորդել Է աշխարհի հնագույն կինոստուգատեսի տնօրինությունը, կինոստուգատես, որը տեղի կունենա օգոստոսի 31-ից մինչեւ սեպտեմբերի 10-ը: Պարգեւատրումը տեղի կունենա փառատոնի ժամանակ:

Փառատոնի գեղարվեստական ղեկավար Ալբերտո Բարբերան նշել Է, որ Դընյովը խաղացել Է բազմաթիվ ֆիլմերում, որոնք դարձել են միջազգային հիթեր եւ նշվել աշխարհի առաջատար փառատոների պարգեւներով:

«Անվիճելի դերասանական տաղանդը՝ արտասովոր եւ նրբագեղ գեղեցկության զուգորդմամբ դերասանուհուն դարձրել են ֆրանսիական կինոյի դեմքը, ժամանակից դուրս ատիստուհի, մեծ Էկրանի իսկական կուռք»,- ասել Է նա:

Բարբերան նաեւ նշել Է, որ Դընյովը ֆրանսիական կինեմատոգրաֆի «Նոր ալիքի» ակնառու ներկայացուցիչներից մեկն Է, որն աշխատել Է այնպիսի մեծանուն եւ ճանաչված ռեժիսորների հետ, ինչպիսիք են Ռոժե Վադիմը, Ժակ Դեմին, Լուիս Բունյուելը, Ֆրանսուա Տրյուֆոն, Ռոման Պոլանսկին:

Բազմիցս նրա խաղընկերներ են հանդես եկել Ժերար Դեպարդիեն եւ Մարչելո Մաստրոյանին, որից դերասանուհին ունի դուստր՝ Կյարան, որն այժմ նույնպես դերասանուհի Է: Բունյուելի «Ցերեկային գեղեցկուհին»(Belle de Jour, 1967) կինոնկարը նրա մասնակցությամբ ստացել Է Վենետիկի «Ոսկե առյուծի» գլխավոր մրցանակը: Դընյովը Վենետիկի Վոլպիի գավաթի դափնեկիր Է՝ որպես լավագույն դերասանուհի Նիկոլ Գարսիայի «Վանդոմի հրապարակը» (Place Vend me, 1998) ֆիլմում կատարած աշխատանքի համար: Բացի դրանից, ֆրանսիացի դերասանուհին 2006 թվականին գլխավորել Է Վենետիկի կինիոփառատոնի ժյուրին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում