
Ավստրիական OMV նավթագազային ընկերությունը ՌԻԱ Նովոստի գործակալությանը հաղորդել Է, որ «Գազպրոմ»-ի գազի դիմաց վճարումներն իրականացրել Է նոր սխեմայի համաձայն, այն առաջվա նման նոմինացվել Է եվրոյով:
«OMV-ը վճարման գործընթացը կատարել Է պատժամիջոցների պահանջներին համապատասխան: Վճարումն արդեն իրականացվել Է եւ առաջվա նման նոմինացվել Է եվրոյով: Մենք մեր վճարման պարտավորությունը կատարված ենք համարում գումարը եվրոյով փոխանցելու ճանապարհով»,-ՌԻԱ Նովոստիին ասել Է ընկերության ներկայացուցիչը: