Կայացավ Չեմպիոնների լիգայի 2011/12 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի «Շախտյոր»-ին բաժին հասավ ամենաթույլ խմբերից մեկը: Ուկրաինայի չեմպիոնը հանդես կգա G խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն պորտուգալական «Պորտու»-ն, ռուսական «Զենիթ»-ն ու Կիպրոսի «Հապոել»-ը:
«Մահվան խումբ» կարելի է անվանել A խումբը, որտեղ կմրցեն «Բավարիա»-ն, «Վիլյառեալ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն և «Նապոլի»-ին:
Մյուս խմբերն ունեն հետևյալ տեսքը.
B. «Ինտեր», «ԲԿՄԱ», «Լիլ», «Տրաբզոնսպոր»:
C. «Մանչեսթեր Յունայթեդ», «Բազել», «Բենֆիկա», «Օցելուլ»:
D. «Ռեալ», «Լիոն», «Այաքս», «Դինամո Զագրեբ»:
E. «Չելսի», «Վալենսիա», «Բայեր», «Գենկ»:
F. «Արսենալ», «Մարսել», «Օլիմպիակոս», «Բորուսիա Դորտմունդ»:
H. «Բարսելոնա», «Միլան», «Բատե», «Վիկտորիա»:









































