Tuesday, 16 04 2024
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը

Առողջապահության պարտադիր ապահովագրության անցումը վաղուց հասունացել է. գործող համակարգը բարեփոխելն արդեն անհնար է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը

Պարոն Մելիք-Նուբարյան, թեև իշխանությունը հայտարարում էր, որ հաջորդ տարվանից բժշկական պարտադիր ապահովագրությունը կմտնի մեր կյանք, բայց հիմա արդեն նախկին նախարարը հայտարարում է, որ շտապել են, որ այս պահին պրակտիկորեն հնարավոր չէ դա իրականացնել: Ինչպե՞ս եք սա գնահատում, ո՞րն է իրական պատճառը այդ համակարգին չանցնելու:

2012 թվականին այդ ժամանակվա կառավարության միջոցառումների ծրագրում արդեն իսկ ներառված էր պարտադիր բժշկական ապահովագրության անցնելու բարեփոխումը: Փաստորեն, անցել է 10 տարի, բայց սայլը տեղից չի շարժվել: Այստեղ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Օբյեկտիվ գործոններից են երկրի ֆիսկալ կարողությունները, երկրում հարկեր հավաքագրելու ունակությունը, բնակչության եկամուտները, աշխատող մարդկանց տեսակարար կշիռը, տնտեսական աճը: Բայց օբյեկտիվ գործոնները հենց նրա համար են կոչվում օբյեկտիվ, որ յուրաքանչյուր գործոնի պայմաններում դու կարող ես որոշակի լուծում գտնել, որ դա չխոչընդոտի գլոբալ ռեֆորմին: Իսկ սուբյեկտիվ գործոններից են այդ բարեփոխումներն առաջ տանելու ունակության հարցում առաջնորդության թուլությունը, համագործակցությունը տարբեր շահառու խմբերի հետ, որոնք  տուժելու են կամ շահելու են ապահովագրության ներդրումից: Սուբյեկտիվ գործոնները ավելի շատ են խոչընդոտում ապահովագրության անցմանը, քան օբյեկտիվ գործոնները: Ընդամենը մի քանի օր առաջ հրապարակվեց IRI-ի կողմից անցկացված հարցման արդյունքները, թվերը հստակ են՝ հայաստանցիների մեծ մասը ուզում է ապահովագրություն, հայասատնցիների զգալի տոկոսը ծանրագույն զրկանքներ է կրում, որովհետև ստիպված է լինում առողջապահության ծախսերը հոգալ ինքնուրույն: Այդ ծանրագույն զրկանքների շարքում այն է, որ մարդիկ իրենց անշարժ ու շարժական գույքն են վաճառում, վարկ են վերցնում: Դա էլ բերում է նրան, որ բնակչության 44 տոկոսը, ըստ հարցման, որակապես փոխում է իր կյանքի բնականոն ընթացքը: Ապահովագրության ներդրումը նման վճարներից մարդկանց պաշտպանելու համար է:

Այդ բարեփոխումը վաղուց հասունացել է, որովհետև ինքը միայն մարդկանցից փող հավաքել և անվճար առողջապահական ծառայություններ ապահովելու մասին չէ: Այն ամբողջությամբ Հայաստանի առողջապահական համակարգի վերակազմակերպում է  ենթադրում և անցում ժամանակակից եվրոպական երկրներում ընդունված մոդելի:

Արսեն Թորոսյանի համոզմամբ հնարավոր չէ պրակտիկորեն այդ համակարգը ներդնել, քանի որ չկան կոնսենսուս այն գերատեսչությունների միջև, որոնք պետք է ներդնեն այդ համակարգը, և երկրորդը՝ Հայաստանի ֆիսկալ քաղաքականությանն է հակասում:

Ես չգիտեմ, կարող եմ միայն ենթադրել, որ տնտեսական բլոկի, Կենտրոնական բանկի ու առողջապահության նախարարության մեջ են տարակարծությունները: Բայց կրկնում եմ՝ օբյեկտիվ գործոնները շտկելի են, որովհետև դրա համար կա, ի վերջո, վարչապետի աշխատակազմ, որի գործառույթների մեջ է մտնում ցանկացած փոփոխության վերաբերյալ տարբեր գերատեսչությունների միջև առկա տարաձայնությունները բերել փոխզիջման: Օրինակ, կարող է տարաձայնություն լինել հարկի չափի վերաբերյալ, օրինակ ԿԲ-ն կարող է ասել՝ եկեք գումարները տանք ապահովագրական ընկերություններին, ոչ թե ստեղծենք նոր հիմնադրամ և այլն: Բայց սրանք տեխնիկական հրցեր են, որոնց շուրջ կարելի է գալ կոնսենսուսի: Պետական կառավարումը հենց կոնսենսուսների մասին է, ոչ թե անընդհատ հասունացած բարեփոխումները հետաձգելը: Այս գործող համակարգն այլևս կենսունակ չէ, և սրա մասին են խոսում լրատվամիջոցների կողմից հնչող ահազանգերը՝ պետպատվերի ծավալների սպառման հետ, Հաշվեքննիչ պալատի զեկույցները որոշ բյուջետային ծրագրերով առողջապահության անարդյունավետ կառավարման մասին: Այս համակարգը բարեփոխելն արդեն անհնար է, պետք է անցնել ամբողջությամբ նորին: Պետական կառավարումը հենց բարեփոխումներն առաջ տանելու մասին է, եթե դու չես կարողանում դա անել, էլ ինչի՞ մասին է խոսքը:

Եթե առողջապահության նախկին նախարարն է նման բան ասում, ըստ էության, մենք նորից հրաժարվում ենք համակարգի ներդրում ու առժամանակ հետաձգո՞ւմ:

Ես կարող եմ ենթադրել, որ այդ գործիչը, հավանաբար, հայտնել է իր անձնական կարծիքը, որովհետև բարեփոխման համար պատասխանատու է կառավարությունը: Դա ֆիքսված է կառավարության 2021-2026 թթ ծրագրում: Առայժմ մենք չենք լսել կառավարության որևէ պաշտոնյայից հայտարարություն, որ կառավարությունը հրաժարվում է այդ բարեփոխումից: Առավելևս այդ բարեփոխումը չի հանվել կառավարության ծրագրից: Անձամբ ես հույս եմ հայտնում, որ այդ վաղուց հասունացած բարեփոխումը այնուամենայնիվ կսկսվի իրագործվել: Միգուցե պետք լինի որոշակի տեխնիկական փոփոխություն անել, օրինակ, առողջապահության նախարարությունը դա ուզում է միանգամից ներդնել 3 մլն բնակչության համար, բայց միգուցե կարելի է անել այնպես, ինչպես Կորեայում՝ սկսել փուլային ներդրում և այդ պրոցեսը տևի 10 տարի: Տեխնիկական փոփոխություններ կարելի է անել, բայց գլոբալ բարեփոխումը դնել կասկածի տակ և շարունակել այս անարդյունավետ կառավարումը, ճիշտ չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում