Thursday, 28 09 2023
18:09
Եղանակը Հայաստանում – Սեպտեմբեր 29, 2023
18:03
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Եթե հայերը կարծում էին, որ ադամանդ են Պուտինի համար, սխալվել են
Վրաստանը ՌԴ-ի հետ չի բանակցել ավիահաղորդակցության վերսկսման շուրջ. Իրակլի Ղարիբաշվիլի
Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ. Լևոն Տեր-Պետրոսյան
ԼՂ-ի համար համազգային աղոթքի օրվա առիթով դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ
Շուշանյանը ձերբակալվել է․ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ բռնության կոչեր հնչեցնելու համար
Եթե սաղ սալամատ հասել ենք ստեղ, ամեն ինչ լավ կլինի
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները չի բողոքարկել մասնակից ոչ մի քաղաքական ուժ
17:26
Ադամ Շիֆը ներկայացրել է օրինագիծ, որն ուղղված է Ադրբեջանին ԱՄՆ օգնության դադարեցմանը
17:23
ՄԱԿ ավտոշարասյունները մարդասիրական բեռներով արդեն ճանապարհին են. Գրանդին՝ Հայաստանին օգնության մասին
Արցախում թողել եմ իմ մանկությունը. բռնի տեղահանված աղջնակը հուզվեց
«Հռոմի ստատուտի վավերացումը ամենաբացասական հետևանքներն է ունենալու երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ԿԸՀ-ն գրանցեց Երևանի ավագանու ընտրված անդամներին
Սա կապիտուլյացիա էր, բայց ինչո՞ւ սպառազինությունը հանձնվեց թշնամուն
Ազգային կոմիտեն վերսկսում է հանրահավաքները
Լուրերի արտակարգ թողարկում 17։00
Ապահով եմ և ազատ, բայց իմ գտնվելու վայրի մասին ոչինչ չեմ կարող հայտնել. Արտակ Բեգլարյան
«Ազգային առաջընթաց»-ը չի միացել որևէ ուժի և որևէ ուժ չի միացել մեզ. Հայտարարություն
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է Ռուբեն Վարդանյանի կալանավորման հնարավոր վտանգների մասին
16:40
Բրեդ Շերմանն ԱՄՆ վարչակազմին կոչ է արել չանտեսել 21-րդ դարում ԼՂ-ում իրականացվող էթնիկ զտումները
Մեր պարտքն է հոգատար կերպով ընդունել մեր քույրերին և եղբայրներին. վարչապետը՝ կառավարության նիստին
16:21
Եղանակը աշխարհում – Սեպտեմբեր 29, 2023
Կրեմլը ուշադիր հետևում է Ղարաբաղում տիրող իրավիճակին. Պեսկով
Ադրբեջանական ագրեսիայի նոր դրսեւորում
ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունի տարածքում նոր մասունքներ են հայտնաբերվել
Լուրերի արտակարգ թողարկում 16։00
Մանկապարտեզից հիվանդանոց տեղափոխված 5-ամյա տղան հանկարծամահ է եղել. shamshyan.com
Տարադրամի փոխարժեք – Սեպտեմբեր 28, 2023
ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում կքննարկվեն ԼՂ-ին և Հայաստանին առնչվող հարցեր

Ադրբեջանը որևէ պատասխանատվության չի ենթարկվել իր հանցագործությունների համար. Երևանում մեկնարկել է արցախահայության իրավունքներին նվիրված համաժողով

Ադրբեջանը որևէ պատասխանատվության չի ենթարկվել 2020 թվականին Արցախի դեմ լայնածավալ ռազմական հարձակման ընթացքում և դրանից հետո իրականացված հանցագործությունների համար, ինչը խրախուսում է Ադրբեջանի կառավարությանը շարունակելու Արցախի հայ բնակչությանը էթնիկ և ռասսայական խտրականության ենթարկելու, նրանց դեմ ատելության խոսքը խթանելու և Արցախի հայերին իրենց հիմնարար իրավունքներից զրկելու իր ագրեսիվ քաղաքականությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներ և պատասխանատվություն. պատերազմի հետևանքները» խորագրով առաջին միջազգային համաժողովը, որը նվիրված է 2020 թ. Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա լայնածավալ պատերազմի հետևանքով Արցախում (Լեռնային Ղարաբաղում) առաջացած մարդու իրավունքների ճգնաժամին:

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի
Համաժողողովի հիմնական կազմակերպիչը «Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ) ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունն է՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, Հայ-ռուսական համալսարանի, Հայաստանի ֆրանսիական համալսարանը, Արցախի պետական համալսարանի, ինչպես նաև ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի, ՀՀ սահմանադրական դատարանի և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հետ գործընկերությամբ: Ներկայացուցչական այս ֆորումին առկա կամ հեռավար ձևաչափով մասնակցելու են ավելի քան երեսուն հեղինակավոր գիտնականներ և իրավաբաններ աշխարհի 16 երկրից:

Խոսելով համաժողովի կարևորության մասին՝ համաժողովի համակարգող Էմիլիա Միքայելյանը հիշեցրեց 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված կանխամտածված լայնածավալ ռազմական հարձակման մասին՝ հիշեցնելով վարձկան ահաբեկիչների հետ միասին նրանց կողմից սպանված հազարավոր մարդկանց և տասնյակ հազարավորների, պատերազմի արհավիրքների և դրա հետևանքով Արցախում առաջացած մարդասիրական ճգնաժամի մասին:

Միքայելյանը շեշտեց, որ Արցախի հայերն ուզում են ապրել ազատ՝ առանց վախի, որ կրկին բռնության ու էթնիկ զտումների կենթարկվեն Ադրբեջանի կառավարության կողմից: Մինչդեռ Ադրբեջանը, չենթարկվելով որևէ պատասխանատվության իր պատերազմական հանցագործությունների համար շարունակում է խթանել ատելությունն ու ատելության խոսքը հայերի դեմ և պարբերաբար խախտում 2020 թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին եռակողմ համաձայնագիրը:

«Այս ամենի հետևանքն այն է, որ Արցախի հայերն ապրում են կատարյալ մեկուսացման մեջ և առերեսվում են շարունակական սպառնալիքների, ոտնձգությունների և էթնիկ զտումների շատ իրական վտանգի: Եվ ամբողջ այս ընթացքում Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել իր որևէ հանցագործության համար, ինչը խրախուսում է նրան շարունակելու Արցախի հայերին իրենց հիմնարար իրավունքների զրկելու իր ագրեսիվ քաղաքականությունը: Արդարության և ճշմարտության կենտրոնը կազմակերպել է այս համաժողովը իրավագիտական մտքի ներկայացուցիչներին համախմբելու և շատ անկեղծորեն քննարկելու այս ճգնաժամը, որը հետապնդում է Արցախի հայությանը երկար տարիներն», – պարզաբանեց համաժողովի համակարգողը:

Համաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը՝ Սահմանադրական դատարանի և անձամբ իր անունից երախտիքի խոսք հղելով նման ներկայացուցչական համաժողովի բոլոր կազմակերպիչներին և առաջին հերթին Արդարության և ճշմարտության կենտրոնի աշխատակազմին ներդրված ջանքերի և կատարված մեծ նախապատրաստական աշխատանքի համար: Արման Դիլանյանը շնորհակալություն հայտնեց նաև հայկական սփյուռքից ժամանած բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին:

«Կարծում եմ, որ 15-ից ավելի երկրից միջազգային ճանաչված իրավագետների և միջազգային իրավունքի փորձագետների ու իրավապաշտպանների մասնակցությունը լավագույն ցուցիչն է առ այն, որ մոտակա օրերի ընթացքում քննարկվող թեմաներն այժմեական և կարևոր նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի հասարակության, այլև մեր միջազգային գործընկերների համար», – հայտարարեց ՍԴ նախագահը:

Դիլանյանի խոսքով՝ այսօր շատ հաճախ շրջանառվում է մի մոտեցում, համաձայն որի միջազգային իրավունքի զարգացումն ու որակավորումը համաշխարհային մակարդակում, քաղաքական մտքի ու ժողովրդավարության առաջխաղացմանը զուգընթաց, պետք է տաներ նրան, որ առաջադեմ մարդկությունը արդեն իսկ հաղթահարած լիներ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով որպես ծանր հանցագործություն բնութագրվող արհավիրքներից:

Ընդհանրապես, վերջին 70-80 տարվա ընթացքում, ասում է Սահմանադրական դատարանի նախագահը, այնքան է խոսվել մարդկության դեմ ծանր հանցագործությունների բաղադրիչների մասին, որ անկեղծ թվում էր, որ հայտնի «այլևս երբե՛ք» եզրույթը, վերջիվերջո, լիարժեք կիրագործվի: Այդուհանդերձ, դատավորն արձանագրում է, որ այսօր էլ իրավագետները սեփական փորձով ականատեսն են դառնում այլատյացության քարոզչության, ծայրահեղական ազգայնական գաղափարախոսության առաջմղման, կրոնական անհանդուրժողականության և այլ դատապարտելի երևույթների դրսևորումներին: Հետևաբար, ՍԴ նախագահ Արման Դիլանյանը նաև այդ առումով է արժևորում Արցախի բնակչության մարդու իրավունքներին և պատերազմի հետևանքների հաղթահարմանը նվիրված միջազգային համաժողովի կազմակերպումն ու առաքելությունը:

Եռօրյա համաժողովի շրջանակներում, ինչպեղ հաղորդեց համակարգող Էմիլիա Միքայելյանը, փորձագետների զեկույցներից բացի՝ կներկայացվեն նաև պատերազմի ականատեսների վկայությունները, որոնք ուսումնական տարվա ընթացքում հավաքել են Ճշմարտության և արդարության կենտրոնի ուսանողները 2020-ի պատերազմից տուժած մարդկանցից, այդ թվում՝ տեղահանված արցախցիներից և ադրբեջանական գերությունից վերադարձած զինվորներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում