Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Ուկրաինան չի պատրաստվում գործողության մեծ շառավղով հրթիռային համակարգեր օգտագործել Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու համար։
Հիշեցնենք՝ ԱՄՆ-ի վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը մայիսի 31-ին լրագրողներին հայտնել Է, որ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերը (ՀԿՀՀ), որոնք ԱՄՆ-ը պլանավորում Է Կիեւին մատակարարել ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում, կարող են թիրախները խոցել մոտավորապես 80 կիլոմետր տարածությամբ:
Ուկրաինայի նախագահն այս կապակցությամբ նշել է. «Ես գիտեմ, որ առանձին մարդիկ ԱՄՆ-ում կամ Սպիտակ տանը խոսում են, որ մենք դրանք (հեռահար հրթիռները) կարող ենք օգտագործել Ռուսաստանի վրա հարձակվելու համար. տեսեք, մենք չենք պլանավորում գրոհել Ռուսաստանի վրա:
Ռուսաստանի Դաշնությունը մեզ չի հետաքրքրում: Մենք չենք կռվում նրանց տարածքում»։