Վրաստանի խորհրդարանի նախկին հայազգի պատգամավոր, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդական Վան Բայբուրդն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ միջանձնային հարաբերությունները երկկողմ հարաբերություններում խիստ կարևոր են։ Այդ իմաստով նա դրական համարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը։
Բայբուրդն ասաց, որ Փաշինյանին ճանաչում է դեռ նրա լրագրող եղած ժամանակահատվածից և համարում է, որ նա հասարակ մարդ է, ինչի շնորհիվ էլ հայ-վրացական երկկողմ հարաբերություններում դրական տեղաշարժ կա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում