ՔԺԿ առաջնորդ Լևոն Շիրինյանը կարծում է, որ ընդդիմությունը փակուղի է մտել․ «Սա պետականության սաբոտաժ է: Խռովություն է՝ ահաբեկչական տարրերով: Հիմա մեջքի վրա էլ պառկեք, փորի վրա շուռ գաք՝ ՌԴ-ն Արցախն իր կազմ չի մտցնելու, բայց խաղը շարունակվելու է: Սրանք ոչնչացվել են, վերածվել են փոքր սեգմենտի: Սա խորհրդարանական ընդդիմություն չէ, ռևանշիստների խումբ է: Ապակայունացնող ռևանշիստական ուժ են, կյանքը իրենց օրիենտացիան մերժում է:Սրանք ինչ են ուզում, Հայաստանը կապել մեռնող պետության հե՞տ»:
Շիրինյանը պնդում է՝ Հայաստանում օրիենտացիոն կուսակցություն չպետք է լինի․ «Երկրի վերակռուցման ծրագրին խոչընդոտում են «էլիտար ժեխի» գործողությունները»: Քաղաքագետը կարծում է , որ Կառավարության հիմնական կազմը կարել է փոխել, բացի ԱԳՆ-ից, տնտեսական պատասխանատուներից: