ՆԱՏՕ-ի երկրները մտնում են Ասիա՝ լարվածության կետեր ստեղծելով Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանների ողջ տարածքում: Այդ մասին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Իգոր Մորգուլովը:
«Խոսքը Ասիայում ՆԱՏՕ-ի հաստատվելու մասին Է, համապատասխանաբար, Ռուսաստանի եւ Չինաստանի սահմանների ողջ պարագծով խնդրահարույց կետերի ստեղծման, սպառազինությունների հերթական մրցավազքի գործարկման մասին, որը, ակներեւաբար, հղի Է Ասիայում սառը պատերազմից հետո ստեղծված տարածաշրջանային անվտանգության համակարգի լիակատար հավասարակշռախախտմամբ»,-նշել Է դիվանագետը՝ հանդես գալով «Ռուսաստան եւ Չինաստան. համագործակցություն նոր դարաշրջանում» խորհրդաժողովի ժամանակ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: