
Մոսկվայում Չինաստանի դեսպան Չժան Հանհոյը հայտարարել է, թե Չինաստանն ու Ռուսաստանը միջազգային ասպարեզում տիրող ծանր պայմաններում միայն կավելացնեն ռազմավարական համագործակցությունը։
Նրա խոսքով. «Միջազգային ասպարեզում այս կարևոր շրջադարձային պահին մենք միայն խորացնում ենք մեր փոխադարձ ռազմավարական համագործակցությունը: Մեջք-մեջքի, ուս-ուսի, աջակցելով միջազգային արդարադատությանը, Չինաստանը և Ռուսաստանը կարող են դրական էներգիա բերել գլոբալ կառավարմանը, նոր ներդրում ունենալ ամբողջ աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում»:
Դեսպանը նաև ասել է, թե ինչպես էլ փոխվի միջազգային իրավիճակը, «ռուս-չինական համակցությունը միայն կուժեղանա»։