Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Բախտորոշ խաղ Կապառոսի և Հայաստանի հավաքականի համար

Հունիսի 4-ին Հայաստանի ազգային թիմը այս տարվա առաջին պաշտոնական հանդիպումը կանացկացնի Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին տուրում հյուրընկալելով Իռլանդիային։ Այս տարվա մարտին մեր հավաքականը ընկերական մրցավեճում Օսլոյում 9։0 հաշվով զիջել էր Նորվեգիային կրելով պատմության ընթացքում ամենախայտառակ պարտությունը։ Պարտություն, որից հետո օրակարգային դարձավ ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրաժարականի հարցը։ Կապառոսը չհեռացավ խոստանալով հետևություններ անել և շտկել իրավիճակը։ Օսլոյում տեղի ունեցած խայտառակությունից հետո մերոնք առաջին հանդիպումը կանցկացնեն Իռլանդիայի բավական ուժեղ հավաքականի դեմ։ Արձանագրենք թերևս հետևյալը, երկրորդ խաղում անընդմեջ տապալում ուղղակի չպետք է տեղի ունենա։ Երկրորդ խաղում անընդմեջ ձախողումը ուղղակի չի ներվի։ Թե Կապառոսը և թե հավաքականի ֆուտբոլիստները պետք է անեն հնարավորինը, նույնիսկ անհնարինը դրական արդյունքի հասնելու համար։ Հաշվի առնելով Նորվեգիայից կրած պարտության ֆակտորը՝ Իռլանդիայի դեմ մրցավեճը ըստ էության բախտորոշ է լինելու առաջին հերթին Կապառոսի համար։

Չմոռանանք, որ Ազգերի լիգայում մեր գլխավոր թիմի նվազագույն խնդիրն է պահպանել տեղը B դիվիզիոնում։ Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանու հետ միևնույն ենթախմբում են ընդգրկված նաև Շոտլանդիայի և Ուկրիաինայի հավաքականները։ Իռլանդիայի դեմ մրցավեճից 4 օր անց Հայաստանի հավաքականը Գլազգոյում կմրցի Շոտլանդիայի հետ։ Արդեն 11-ին մեր ֆուտբոլիստները Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում կմրցեն Ուկրաինայի ազգայի թիմի հետ, իսկ հունիսի 14-ին Երևանում կհյուրընկալի Շոտլանդիային։ Կարծում ենք պարզ է, որ միայն Իռլանդիայի դեմ արժանի խաղ ցուցադրելու դեպքում հնարավոր կլինի հույսեր կապել մեր ազգային թիմի հետ։ Օսլոյում տեղի ունեցածից հետո էլ Հայաստանի հավաքականի գլխավոր նպատակը 2024 թվականի Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել է։ Համենայն դեպս այս մասին ՀՖՖ-ի ղեկավարությունը հայտարարել էր սկանդինավյան հավաքականի դեմ մրցավեճից հետո։ Կարևորագույն խաղին ընդառաջ մի կողմ դնելով Նորվեգիայի հետ խաղը փորձենք հասկանալ ի՞նչ ներուժ ունի մեր ազգային թիմը և իրատեսական է արդյոք Եվրոյի ուղեգրի համար պայքարելը։ Անցյալ տարի Հայաստանի հավաքականի ելույթն աշխարհի առաջնության ընտրական փուլում դժգոհության ալիք էր բարձրացրել երկրպագուների շրջանում։ Հիշեցնենք, որ մեր ազգային թիմը ընտրական J ենթախմբում 10 խաղում վաստակելով 12 միավոր զբաղեցրել էր 4-րդ հորիզոնականը։ Բոլորս էինք սպասում, որ Հայաստանի հավաքականը կկարողանա նվաճել գոնե աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի ուղեգիր, բայց․․․։Եթե այս արդյունքը համեմատենք մեր հավաքականի նախորդ ընտրական փուլերում գրանցած արդյունքների հետ, ապա այն պետք է գնահատենք բավարար։ 2016 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեր հավաքականը ավարտել էր ընդամենը 2 միավորով։Եվ ընդհանրապես Հայաստանի հավաքականի պատմության ընթացքում ընդամենը չորս անգամ է հաջողվել խմբային մրցաշարում վաստակել 10 և ավելի միավոր։

2020 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում մեզ հաջողվել էր վաստակել 10 միավոր։ 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Վարդան Մինասյանի գլխավորությամբ մերոնք վաստակել էին 13 միավոր։Լավագույն արդյունքը Հայաստանի ազգային թիմը գրանվել է 2012 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վաստակելով 17 միավոր։ Ստացվում է, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Խոակին Կապառոսի գլխավորությամբ Հայաստանի ազգային թիմը ցույց տվեց իր պատմության 3-րդ լավագույն արդյունքը։ Այն բավական բարձր է նաև տարածաշրջանի և ԱՊՀ-ի կտրվածքով։ Եվ այսպես, հարևան Վրաստանը, որն ընդգրկված էր B խմբում 8 խաղում վաստակելով 7 միավոր մրցաշարն ավարտվեց նախավերջին՝ 4-դր հորիզոնականում։ Ճիշտ է վերջին խաղում վրացիները Թբիլիսում 2։0 հաշվով հաղթեցին Շվեդիային, բայց ընդհանուր առմամբ բավական ուժեղ կազմ ունեցող հավաքականի ելույթը կարելի է գնահատել վատ։ Չմոռանանք, որ մեկ տարի առաջ Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայում վրացիների հետ ընդգկված էր նույն խմբում։ Չեզոք դաշտում 2։2 խաղալուց հետո մեր հավաքականի Վրաստանին՝ Թբիլիսիում հաղթել էր 2։1 հաշվով։

Ադրբեջանի ազգային թիմը A խմբում 8 խաղում վաստակելով ընդամենը 1 միավոր զբաղեցրել է վերջին՝ 5-րդ հորիզոնականը։ Գրանցված արդյունքը ոչ այլ ինչ է, քան խայտառակություն։ Ամփոփելով ընտրական մրցաշարը կարող ենք ասել, որ Կապառոսի գլխավորած թիմը մեծ առավելություն ունի վրացիների և ադրբեջանցիների նկատմամբ։ Տարածաշրջանում մեր հավաքականը զիջում է թերևս Թուրքիային։Վերջինս G խմբում 10 խաղում վաստակելով 21 միավոր զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։
։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում