Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող եւ չպետք Է ապահովվի ռազմական դաշինքների ուժեղացմամբ: Հունիսի 1-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի նախարար Վան Ին «Ռուսաստան եւ Չինաստան. համագործակցությունը նոր դարաշրջանում» VII միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին հղած տեսաուղերձում: «Գլոբալ անվտանգությունն անբաժանելի Է:
Ոչ մի երկիր չի կարող եւ չպետք Է ձգտի սեփական անվտանգության այլ երկրի անվտանգության հաշվին»,- ասել Է նա: «Միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունը չի կարող եւ չպետք Է ապահովվի ռազմական դաշինքների ամրապնդման, երկաթե վարագույրի ստեղծման միջոցով»,- նշել Է Վան Ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: