Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի դեպքում դերաբաշխում է տեղի ունեցել․ «Հայաստանի հետ պատվիրակը Թուրքիան է: Ադրբեջանի և Թուրքիայի համար կարևոր է ստանալ այդ ճանապարհը»:
Փորձագետը կարծում է, որ մենք պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք երկու Ալիևի հետ․ «Բրյուսելի Ալիևը այլ է, իր աշխատասենյակում ու ԱՐցաի օկուպացված տարածքներից խոսող Ալիևը՝ այլ: Մենք պետք է դիտարկենք իր աշխատասենյակում արևմտյան պաշտոնյաների հետ բանակցող Ալիևին»:
Ըստ Պետրոսյանի՝ Ադրբեջանը ուժի կիրառման մարտավարությունը պահում է․ «Անընդհատ փորձելու է լարել իրավիճակը: Ուժի ցուցադրությամբ Բաքուն բանակցությունից առաջ ճնշում է գործադրում Հայաստանի վրա: Բրյուսելը փորձում է զսպել Ադրբեջանին լուրջ էսկալացիայի չգնալ»: