
Մոլդովայի համար ռուսական գազի արժեքը հունիսին 1000 խմ-ի hամար 920 դոլարից կնվազի 880 դոլարի։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է «Մոլդովագազ» գազաբաշխիչ ընկերության խորհրդի նախագահ Վադիմ Չեբան, գրում է ՏԱՍՍ-ը:
Նաև, Չեբանի խոսքով, «Մոլդովագազ»-ի մատակարարումն ընթանում է բնականոն հունով, չնայած հանրապետության կողմից «Գազպրոմ»-ին պարտքի մարման շուրջ համաձայնության գալու պարտավորության ձգձգմանը։