Saturday, 30 09 2023
Լիբանանահայերը բողոքի ակցիաները կշարունակեն, պահանջներով հանդես կգան
Կմնա՞ հայություն Արցախում, թե՞ ոչ
Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
Արցախից Հայաստան է վերադարձել բռնի տեղահանված 98․929 անձ
Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները
«Անկոտրու՜մ, լույս ժողովուրդը»․ Անահիտ Ավանեսյանը գրառում է արել
00:15
Բայդենը կշարունակի իր գործունեությունը որպես ԱՄՆ նախագահ նույնիսկ «շաթդաուն»-ի դեպքում
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
Բնակարան վարձակալելիս ուշադիր եղեք, պահանջեք անձը հաստատող փաստաթղթեր ու նաև սեփականության վկայական
Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
22:45
Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
«Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք լինել»․ Ալիև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները պետք է լուծել առանց միջազգային հարթակների. ժամանակ ունենք
Արցախը դատարկվեց մի քանի օրում, երկու օրից հոսքը կդադարի․ անցակետը հատել է 97735 անձ
Միջանցքի հարցը կփորձեն լուծել ճնշումներով. կարևոր որոշումները ՀՀ ներքին վիճակից են կախված
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 1000 կամավոր է հերթագրվել
Արցախի ՊԲ-ն մոտ երեք միլիոն զինամթերք է հանձնել․ ՌԴ ՊՆ
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մասնագետների հետ
Ժամը 20:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 98.625 անձ
Գեղարքունիքի մարզում կատարվել է 4234 հեկտար աշնանացան
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Արցախից բռնի տեղահանված անձանց օգնելու համար
Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց

Շառլ Միշելի հայտարարությունը

ԵՄ խորհրդի նախագահ Շառ Միշելը հայտարարություն է տարածել` Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերի լարվածության համատեքստում վերահաստատելով ԵՄ հանձնառությունը՝ խորացնելու համագործակցությունը երկու երկրների հետ, հասնելու նրան, որ Հարավային Կովկասը լինի անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց։

«Նա ողջունել է մայիսի 24-ին երկու երկրների սահմանային հանձնաժողովների պատմական առաջին հանդիպումը և ընդգծել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական ​​սահմանի երկայնքով կայունության և անվտանգության ապահովման բացառիկ կարևորությունը, քանի որ սահմանազատման գործընթացը շարունակվելու է։

Ավելի լայն իմաստով` նախագահ Միշելն ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման համար կարևոր է լուծել բոլոր չկարգավորված խնդիրները, այդ թվում՝ առաջ մղել ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներն ու հասցեագրել հակամարտության հիմքում ընկած ​​պատճառները: Նախագահ Միշելի կարծիքով՝ բոլոր հիմնարար խնդիրները, որոնք հանգեցրել են Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմին, ինչպես նաև 2020 թվականին ռազմական գործողությունների վերսկսմանը, պետք է հասցեագրվեն բոլոր շահառուների կողմից՝ որպեսզի պայմաններ ստեղծվեն կայուն և արդար խաղաղություն համար։

Ինչպես հակամարտության ցանկացած ժառանգության դեպքում, տերմինաբանությունն այս համատեքստում հատկապես զգայուն է: Մայիսի 22-ին կայացած ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ նախագահ Միշելի հայտարարությունը ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես կանխորոշված ​​արդյունքի նախընտրություն: Ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր խնդիրները համակողմանիորեն հասցեագրվեն. դա ներառում է ողջ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը:

Մայիսի 22-ին Բրյուսելում հատուկ քննարկվել են կապուղիները՝ տարածաշրջանի ապաշրջափակման հնարավորությունները զարգացնելու նպատակով: Այս համատեքստում կողմերը հաստատեցին, որ ապագա տրանսպորտային ենթակառուցվածքների հետ կապված արտատարածքային պահանջներ չկան: Հակառակի շահարկումները ցավալի են»,- նշված է Շառլ Միշելի հայտարարության մեջ։

ԵՄ խորհրդի նախագահն ընդգծել է բնակչությանը խաղաղության նախապատրաստելու անհրաժեշտությունը և այս հարցում հանրային հռետորաբանության առաջնային դերակատարումը: Նա ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մտադրությունը բարեխղճորեն ներգրավվելու բանակցությունների շարունակման համար բարենպաստ մթնոլորտի ձևավորման գործում և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը՝ ուժեղացնելու աջակցությունը վստահության ամրապնդման միջոցառումներին:

Նշվում է նաև, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը առաջիկա օրերին կայցելի տարածաշրջան՝ հետևելու քննարկված բոլոր հարցերի ընթացքին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում