Այսօր տեղի ունեցավ դեսպան Վլադիմիր Կարապետյանի հանդիպումը Ուկրաինայի ներքին գործերի նախարարի տեղակալ Մերի Հակոբյանի հետ:
Այդ մասին հայտնում են Ուկրաինայում ՀՀ դեսպանությունից։
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանում և Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների շուրջ:
Մերի Հակոբյանը ներկայացրեց Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների արդյունքում առաջացած մարտահրավերները:
Նշվեց, որ հրատապ խնդիրներից է՝ տարածքների ականազերծումը: Նախարարի տեղակալը ընդգծեց Ուկրաինայի ՆԳՆ-ը պատրաստակամությունը խորացնելու հայ գործընկերների հետ արդեն իսկ ձևավորված լավ հարաբերությունները, մասնավորապես՝ կիսվել Ուկրաինայի ձեռք բերված մեծ փորձով ոստիկանության բարեփոխման գործում: