Saturday, 30 09 2023
Ֆրանսիան՝ Իրանին Արևմուտքի հետ կապող օղակ. Թեհրանը դեմ չի լինի Սյունիքում հյուպատոսության բացմանը
Լիբանանահայերը բողոքի ակցիաները կշարունակեն, պահանջներով հանդես կգան
Կմնա՞ հայություն Արցախում, թե՞ ոչ
Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
Արցախից Հայաստան է վերադարձել բռնի տեղահանված 98․929 անձ
Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները
«Անկոտրու՜մ, լույս ժողովուրդը»․ Անահիտ Ավանեսյանը գրառում է արել
00:15
Բայդենը կշարունակի իր գործունեությունը որպես ԱՄՆ նախագահ նույնիսկ «շաթդաուն»-ի դեպքում
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
Բնակարան վարձակալելիս ուշադիր եղեք, պահանջեք անձը հաստատող փաստաթղթեր ու նաև սեփականության վկայական
Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
22:45
Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
«Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք լինել»․ Ալիև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները պետք է լուծել առանց միջազգային հարթակների. ժամանակ ունենք
Արցախը դատարկվեց մի քանի օրում, երկու օրից հոսքը կդադարի․ անցակետը հատել է 97735 անձ
Միջանցքի հարցը կփորձեն լուծել ճնշումներով. կարևոր որոշումները ՀՀ ներքին վիճակից են կախված
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 1000 կամավոր է հերթագրվել
Արցախի ՊԲ-ն մոտ երեք միլիոն զինամթերք է հանձնել․ ՌԴ ՊՆ
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մասնագետների հետ
Ժամը 20:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 98.625 անձ
Գեղարքունիքի մարզում կատարվել է 4234 հեկտար աշնանացան
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Արցախից բռնի տեղահանված անձանց օգնելու համար
Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Գլխավոր ռիսկն այն է, որ չներդնենք եկամուտների հայտարարագրման թերություններով համակարգ

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը:

Պարոն Թունյան, այսօր ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ պետք է ներդնեն եկամուտների ընդհանուր հայտարարագրման համակարգ և բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները: Այն ուժի մեջ է մտնելու 2024 թվականին՝ 2023-ի եկամուտների համար: Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունը, այստեղ ռիսկեր կա՞ն, թե՞ ոչ:

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի մասին մենք դեռ 2019 թվականից խոսում ենք: Այսինքն դրա անհրաժեշտության մասին միշտ նշվել է և բնականաբար, շատ դրական եմ գնահատում: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի մինչև 2023-ի ավարտը այդ համակարգը վերջնական տեսքի բերել և գործարկել: Նշեմ, որ քննարկումներըւ շատ ակտիվ ընթանում էին նաև 2020-ին, սակայն կորոնավիրուսի, ապա նաև 44-օրյա պատերազմի հետևանքով այդ քննարկումները երկրորդ պլան մղվեցին: Հուսամ, այս անգամ մեզ ոչինչ չի խանգարի դա ավարտին հասցնելու համար:

Այստեղ ռիսկ ասելը մի քիչ պայմանական է: Գլխավոր ռիսկը կապված է նրա հետ, որ մենք չներդնենք թերություններով համակարգ, որ ընթացքում պարզվի, որ չի աշխատում կամ ահագին շտկելու բան կա: Որովհետև սա ոչ միայն եկամուտների հայտարարագրման, հարկման մասն է, այլ նաև պետք է լինեն սոցիալական կրեդիտների որոշակի մեխանիզմներ, այսինքն պետք է հնարավորություն տրվի, որ քաղաքացիները որոշակի ուղղություններով ծախսեր անելու դեպքում կարողանան իրենց հարկման բազան նվազեցնել, ունենան արտոնությունների որոշակի համակարգ: Այսինքն սա համալիր լուծում է և հարկավոր է շատ մտածված այդ ամենն անել:

Եթե ՀՀ-ում դեռ կան այնպիսի քաղաքացիներ, որոնք ամբողջությամբ իրենց եկամուտները ցույց չեն տալիս, աշխատավարձն ամբողջությամբ չի ներկայացված, ինչպե՞ս է կանոնակարգվելու նրանց հարցը:

Բնականաբար, կան ու կլինեն քաղաքացիներ, որոնք իրենց եկամուտները ցույց չեն: Ու եթե նրանք կարողանում են ու գնում են այդ ռիսկին, որ թաքցնեն իրենց եկամուտները, ապա եկամուտների հայտարարագրման դեպքում ևս թաքցնելու են: Ուզում եմ ասել, որ եկամուտների հայտարարագրման համակարգը քաղաքացիներին ստվերից դուրս բերելու նպատակ չունի: Սա ավելի շատ նպատակ ունի, որ պետությունն իր քաղաքացուն ավելի լավ ճանաչի, ըստ այդմ, նաև իր քաղաքականությունը, այդ թվում սոցիալական, ավելի ճշգրիտ ու թիրախային իրականացնի: Երկրորդ, քաղաքացին որոշակի պատասխանատվության մեխանիզմներ ունենա, հասկանա՝ ինքն ինչքան հարկ է վճարում և ըստ այդմ ավելի պահանջատեր լինի պետության նկատմամբ իր վճարած հարկերի դիմաց ակնկալելով որակյալ և ամբողջ ծավալով հանրային ծառայություններ:

Վարչապետը նաև նշեց, որ կանխիկով հնարավոր չի լինելու իրականացնել բնակարանի և ավտոմեքենայի առքուվաճառք: բացի այդ հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում կանխիկի կրճատման օրենքը, անկանխիկ պետք է տեղի ունենան բոլոր գործարքները: Ինչ ֆիսկալ արդյունքների սա կարող է բերել:

Այո, հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու անկանխիկ դրամաշրջանառության հետ կապված նոր կարգավորումները, որտեղ կան որոշակի բացառություններ, օրինակ, մանրածախ առևտրի դեպքում մինչև 300 հազար դրամ գումարի դեպքում կարելի է կանխիկ  իրականացնել առևտուրը, բայց քանի որ  մեքենաները, անշարժ գույքը այդ գումարից ավելի բարձր են, ընկնելու են այս կարգավորումների տակ: Անշարժ գույք կամ մեքենա վաճառող մեր համաքաղաքացիները պետք է իմանան, որ վճարումը պետք է կատարվի անկանխիկ եղանակով: Կոնկրետ այս մասով, քանի որ խոսքը հիմնականում վերաբերում է ֆիզիկական անձանց միջև հարաբերություններին, այս մասով ֆիսկալ նպատակ չենք կարող ֆիքսել, բայց ընդհանուր առմամբ անկանխիկի էֆեկտը ֆիսկալ արդյունքների վրա պայմանավորված է թափանցիկությամբ: Այսինքն անկանխիկ եղանակով հնարավոր չի լինում թաքցնել այդ գործարքը կամ դրա իրական չափը, որովհետև այդ գումարները հայտնվում են պետության տեսադաշտում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում