Saturday, 30 09 2023
Լիբանանահայերը բողոքի ակցիաները կշարունակեն, պահանջներով հանդես կգան
Կմնա՞ հայություն Արցախում, թե՞ ոչ
Ի՞նչ է սա, եթե ոչ ցեղասպանություն՝ միջազգային հանրության աջակցությամբ. Արտակ Բեգլարյան
Արցախից Հայաստան է վերադարձել բռնի տեղահանված 98․929 անձ
Ֆրանսիայից ստացված բժշկական պարագաները հնարավորություն կտան հոգալ ԼՂ-ից բռնի տեղահանված 250 ծանր վիրավորների կարիքները
«Անկոտրու՜մ, լույս ժողովուրդը»․ Անահիտ Ավանեսյանը գրառում է արել
00:15
Բայդենը կշարունակի իր գործունեությունը որպես ԱՄՆ նախագահ նույնիսկ «շաթդաուն»-ի դեպքում
Ավտովթար՝ Սյունիքի մարզում. վիրավոր երեխաները տեղափոխվել են հիվանդանոց
Շամբի ջրամբարի մոտակայքում հայտնաբերվել է դի
Բնակարան վարձակալելիս ուշադիր եղեք, պահանջեք անձը հաստատող փաստաթղթեր ու նաև սեփականության վկայական
Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են
Արցախում հայտնաբերվել է ևս 2 աճյուն
22:45
Ֆրանսիան ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար 5 տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Հայաստան
«Եթե ցանկանայինք շարունակել, դժվար չէ կռահել, թե որտեղ կարող էինք լինել»․ Ալիև
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Մայր Աթոռն իր աջակցությունն է ցուցաբերում բռնի տեղահանված արցախահայությանը
Լոռու մարզի Մեծ Պարնի գյուղում այրվել է մոտ 500 հակ անասնակեր
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խնդիրները պետք է լուծել առանց միջազգային հարթակների. ժամանակ ունենք
Արցախը դատարկվեց մի քանի օրում, երկու օրից հոսքը կդադարի․ անցակետը հատել է 97735 անձ
Միջանցքի հարցը կփորձեն լուծել ճնշումներով. կարևոր որոշումները ՀՀ ներքին վիճակից են կախված
ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու համար ավելի քան 1000 կամավոր է հերթագրվել
Արցախի ՊԲ-ն մոտ երեք միլիոն զինամթերք է հանձնել․ ՌԴ ՊՆ
Քաղաքաշինության կոմիտեն պատրաստ է համագործակցել ԼՂ-ից բռնի տեղահանված մասնագետների հետ
Ժամը 20:00-ի դրությամբ Արցախից բռնի տեղահանվել է 98.625 անձ
Գեղարքունիքի մարզում կատարվել է 4234 հեկտար աշնանացան
Դանիան 1 միլիոն կրոն է հատկացրել Հայաստանին՝ Արցախից բռնի տեղահանված անձանց օգնելու համար
Ադրբեջանցիները պղծել են «Դեդո-բաբոյի» հուշարձանը
Ուղիղ․ Կառավաության «Հումանիտար կենտրոն»-ը ներկայացնում է աշխատանքների ընթացքը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով կազմվել է առաջնորդող ուղեցույց

Ինչ էին խոսել Արմեն Սարգսյանն ու ՀՅԴ-ն, որ բարկացրել էր ՀՀԿ-ին

44-օրյա պատերազմի ծանր պարտությունից և բարդ ներքաղաքական վիճակից հետո հաճախ է հնարավոր լսել այն մասին, թե՝ երրորդ հանրապետություը տապալված է, ձախողված: Այդ խոսքերը ասվում են կամ ուղիղ շարունակությամբ, կամ ենթադրվող եզրահանգմամբ, որ պետք է սկսել «չորրորդի կառուցումը»: Ընդ որում, այստեղ ուշադրության է արժանի այն, որ «չորրորդ հանրապետության» մասին առաջին անգամ խոսվել է դեռևս մինչև հեղափոխությունը, թեև դրանից ոչ շատ առաջ՝ 2018 թվականի փետրվարին: Ընդ որում, ուշագրավ է այն, որ այդ մասին խոսել էր ՀՀԿ առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը, իսկ այդ խոսակցությունն էլ ողջունել էր ՀՅԴ-ն, որի հետ հանդիպել էր Արմեն Սարգսյանը խորհրդարանական խմբակցությունների հետ հանդիպումների շարքում:

Ավելին, ՀՀԿ-ին դուր չէր եկել, որ Արմեն Սարգսյանը խոսել էր «չորրորդ հանրապետության» մասին: Իհարկե Սարգսյանն ինքը առանձնապես հանգամանալից և մանրամասն բացատրություն չներկայացրեց այդպես էլ, թե հատկապես այն ժամանակ ինչ նկատի ուներ «չորորդ հանրապետության» մասին խոսելիս: Արդյո՞ք միայն կառավարման ձևի փոփոխությունն ու դրանից բխող իրողություններն էին հիմքում, թե՞ այլ խորքային, հիմնարար, համակարգային և հեռանկարային գործոններ: Բայց պարզ չէ նաև, թե ինչի՞ մասին են խոսում կամ ի՞նչ են նկատի առնում պատերազմից հետո՝ «երրորդ հանրապետության» տապալման մասին խոսակցությունների հեղինակները, այն ընդհանրական, հաճախ անգամ գեղարվեստական ձևակերպումների ներքո, որ հնչում են: Արդյո՞ք դա մակերեսում հնչող գնահատական չէ, որը խորքում ունի բացարձակապես այլ պատկեր, մինչդեռ հանրությունն այդպիսով կենտրոնացվում է մակերեսի, այլ ոչ խորքի վրա: Բանն այն , որ դրանք կարևոր խնդիրներ են, քանի որ ուզենք, թե ոչ, բայց շատ բան սկսելու ենք, և որոշ բաներ արդեն սկսել ենք զրոյից, իսկ որոշ բաներ զրո էլ եղել են մինչև պատերազմը:

Բանն այն է սակայն, որ մեծ հաշվով զրո են նաև պատկերացումներն այն մասին, թե ի՞նչ պետք է հաջորդի «երրորդ հանրապետությանը», երբ արձանագրում ենք դրա տապալումը: Միթե՞ ռազմի դաշտում կրած պարտությունը, մարդկային ու տարածքային կորուստները, ահռելի հոգեբանական բացն ու անկումը, բարդ ներքաղաքական իրադրությունը քիչ են և պետք է ի լրում այդ ամենի հանրության մոտ խտացնել տրամադրության անկումն ու համակել հանրային գիտակցությունն ընդհանրապես տապալված, ձախողված պետության համոզումո՞վ: Եվ ի՞նչ է ակնկալվում դրանից հետո, որ հանրությունը ողողելու է միջավայրը նոր հանրապետության նախագծերով կամ մոդելներո՞վ, թե՞ շատ ավելի մեծ է պարզապես անկման խորացումը, անտարբերության ուժգնացումը՝ որպես հետևանք: Որևէ նոր բան առաջարկելու համար, այդ թվում և պետական կառուցակարգային հեռանկար, չկա հնի տապալում ազդարարելու կարիք: Հատկապես, որ այսպես, թե այնպես բոլորն էլ տեսել ու ապրում են պատերազմի պարտությունը, հաջորդող քաղաքականբ խնդիրների թե ներքին, թե արտաքին դաշտում:

Հետևաբար, արժե թերևս հանրությանը՝ պարտության և կորուստների առանց այդ էլ ծանր զգացումից և մտքերից զատ, չծանրաբեռնել նաև տապալման մասին նոր «իմպուլսներով»: Ի վերջո, պատմա-գիտական, քաղաքական-քաղաքագիտական, հասարակական-քաղաքացիական շերտերի կամ այլ կերպ ասած՝ էլիտաների խնդիրը պետք է կինի հանրություններին գաղափարապես ոտքի հաանելը: Հանրային հոգեբանությունը 2018-ին և այսօր հիմնովին տարբեր հարթություններում և վիճակներում են, ըստ այդմ ներկայումս պետականության ընթացքը «թվաբանական» բաժանման ենթարկելու ժամանակը չէ՝ երրորդ, չորորդ, հինգերորդ: Առավել ևս, որ էլիտաների խնդիրը պետք է լինի բովանդակությունը փոխելը, այլ ոչ թե թիվը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում