Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եվրոպացիների պարտքն է համարում աջակցել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով նրա հայտարարությանը։
«Մեր՝ որպես եվրոպացիների պարտականությունն է օգնել Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին», – ասել է Մակրոնը լրագրողներին՝ Բրյուսելում ԵՄ արտահերթ գագաթնաժողովի շրջանակներում։