«Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Առնոլդ Բլեյանը կարծում է, որ այն, ինչ անում է ընդդիմությունը երրորդ երկրի շահի սպասարկում է, «Առանց թուրքի Հայաստան»-ը վտանգավոր թեզ է․ «Ընդդիմության սակավաթիվ հավաքները փաստում են, որ մաշվել են ու չունեն հանրային աջակցություն: Ընդդիմությունը եկել է դե յուրե փաստելու, որ մաշված են»:
ՔՈ կուսակցության անդամ Հայկ Սահակյանին էլ մեր քաղաքական դաշտը նեխած ջրափոս է հիշեցնում․ «Ընդդիմությունը բացասական հետևանքներով քայլեր է անում, դրա համար էլ մաշվում է: Այս ընդդիմության գոյությունը ապահովում է Նիկոլ Փաշինյանի հարատևությունը»: