Արցախի հարցը սրանց համար պատրվակ է․ Արցախը ռուսների չռած աչքերի առաջ կամաց-կամաց հանձնվում է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՔԺԿ անդամ, քաղաքագետ Հայկ Սուքիասյանը:
Նրա խոսքով՝ սա լյումպեն սեգմենտ է, որը ագրեսիվ է․ եթե ՌԴ-ին հարմար եղավ սրանք հեղաշրջման են գնալու․ «Այս մարդկանց օրակարգը հակասահմանադրական է: Այս մարդիկ Արցախի փրկության համար ոչ մի օրակարգ չեն առաջադրում, ձևական սարքած թեզիստներ են, նպատակը պետության փլուզումն է: սա ընդդիմություն չէ, ռևանշիստների խմբակ է․ «Այս ընդդիմության հայրենիքը Ղրիմն է: Կշռաքարերի նման կախվել են պետության ոտքերից ու փորձում են քաշել գերեզման: Սրանք ինքնուրույն չեն մաշվելու, առաջարկում եմ իշխանությունը քայլեր ձեռնարկի»:
Սուքիասյանը համոզում ունի, որ ընդդիմության շարքերում եղած հերոսները 90-ականների ԿԳԲ-ի թույլատրած հերոսներն են․ «Հակահերոսները պետք է գերեզմանվեն իրենց հակապետական քարոզներով» Քաղաքագետը կարծում է, որ այս ընդդիմության հաջողությունը կախված է Ռուսաստանի առողջությունից․ «Հասարակությունը պետք է պահանջի իշխանությունից պետության մեջ կարգուկանոն հաստատել»: