30.05.2022թ.-ին իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկանության բաժիններում քաղաքացիների իրավունքների երաշխավորումը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և ուշադրության կենտրոնում, հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Պաշտպանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ է արձանագրել ՄԻՊ անձնակազմը ընդդիմության ակցիաների ընթացքում,ինչպես նաև ոստիկանության բաժանմունքներում: