Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայաստանի ոսկին ու մեծ հաղթանակը Եվրոպայի առաջնությունում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը ավարտված է։ Կարեն Դեմիրճյանի մարզահամերգային համալիրում մայիսի 21-ից սպորտային տոն էր։ Մրցումային վերջին օրն Հայաստանն ունեցավ Եվրոպայի չեմպիոն։ 63․5 քաշային Հովհաննես Բաչկովը։ Վերջինս եզրափակչում վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Լյունես Ամրուայի նկատմամբ։ «Շնորհակալություն եմ հայտնում բոլորին աջակցության համար: Առանց այդ աջակցության այս հաղթանակը, հնարավոր է, չլիներ: Շնորհակալ եմ նաև ինքս ինձ, քանի որ իսկապես հսկայական աշխատանք եմ կատարել: Դա միայն ես գիտեմ»,- հաղթանակից հետո ասել է գյումրեցի բռնցքամարտիկը: Ունենք նաև արծաթե մեդալակիրներ ի դեմս 57 քաշայի Արթուր Բազեյանի և 86 քաշային Ռաֆայել Հովհաննիսյանի։ Բրոզը մեդալ մեր հավաքականից բաժին հասավ 92 քաշային Նարեկ Մանասյանին։ Այո, սպասելիքներն ավելի մեծ էին, բայց․․․։ Գրանված արդյունքը կարող ենք համարել լավ։ Ոսկե մեդալ էինք ակնկալում աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանից։

Վերջինս անսպասելիորեն ձախողվեց արդեն երկրորդ մենամարտում։ Փոխարենը հիացրին Բազեյանը, Հովհաննիսյանը և Մանասյանը։ Այս բռնցքամարտիկները համառ պայքար մղեցին մինչև վերջին վայրկյանը։ Արթուր Բազեյանը ըստ էության չպարտվեց եզրափակիչ մենամարտում և արժանի էր ոսկե մեդալի։ Արձանագրենք թերևս հետևյալը․ Հայաստանն ունի տաղանդավոր բռնցքամարտիկներ, որոնց մեծ հույսեր ենք կապում։ Մեր արծաթե և բրոնզե մեդալներն իրականում ոսկու արժեք ունեն։ Այս մեդալները մեր մեծ հաղթանակն էր Եվրոպայի առաջնությունում։ «Ռաֆայելը իսկական գլադիատորի մարտ վարեց: Բրավո նրան: Ինձ համար Ռաֆայելը բացահայտում չէ, բայց ձեզ համար կարող է լինել այս մրցաշարի բացահայտումներից: Նրա մրցակիցը շատ փորձառու է, մի քանի անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն»,- ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը:Մեծահասակների պայքարում իր առաջին մեդալը նվաճելուց հետո Հովհաննիսյանն ասել է՝ այսքանով չի սահմանափակվելու և ձգտելու է ավելիին. «Արեցի առավելագույնը: Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում նախկինում պարտվել էի քառորդ եզրափակիչներում: Սա առաջին մեդալս էր: Այսքանով չեմ սահմանափակվելու ու ձգտելու եմ ավելիին»։ Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և դուստրերի հետ ևս այցելել էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր, հետևել Ռաֆայել Հովհաննիսյանի եզրափակիչ մենամարտին: 86 կգ քաշային կարգի մրցանակակիրներին պարգևները հանձնել էր անձամբ վարչապետը: Առանձանկի ուշադրության է արժանի նաև Եվրոպայի առաջնության կազմակերպումը։

«Մեզ համար ամենակարևորը մարզիկների և մարզիչների համար պայմաններն են: Այսօր ևս մեկ անգամ զրուցեցի նրանց հետ, բոլորը հիացած են այսպիսի ջերմ ընդունելությունից, ստեղծված պայմաններից, և դա ամենագլխավորն է: Շուրջ 40 երկիր է ժամանել՝ մասնակցելու առաջնությանը, և բոլորը հիացած են՝ և՛ բացումը, և՛ կացությունը, և՛ սնունդը, և՛ Երևանում շրջայցերը, ամեն ինչ լավ է կազմակերպված: Եվս մեկ անգամ կցանկանայի շնորհակալություն հայտնել անձամբ Ձեզ և Ձեր թիմին, բոլորին, ԿԳՄՍ նախարարությանը, Հայաստանի ֆեդերացիային կատարված մեծ աշխատանքի համար: Դա իսկապես ցույց է տալիս, որ Հայաստանում կարելի է անցկացնել ոչ միայն Եվրոպայի առաջնություն, այլև կարելի է դիտարկել աշխարհի առաջնություն անցկացնելու հարցը, քանի որ կան բոլոր պայմանները: Դուք նշեցիք, որ սա առաջին անգամ է, բայց կարելի է ասել, որ սրանով բացեցիք դարպասները»,- Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) նախագահ Ումար Կրեմլյովը։

Ինչևէ, եկող տարի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա արդեն ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Այս մեծ իրադարձությունները իրական հնարավորություն են մեր երկիրը ճանաչելի դարձնելու ինչպես նաև սպորտային կենտրոն դարձնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում