«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որք անի դեռ խորհրդարանական ընդդիմությունը փողոցում է, ինքը չի քննադատելու, սակայն նկատեց․ «Այսպիսի համակարգերում պեչատավոր ընդդիմությունը միշտ մաշվում է: Երբ պրոցեսները չեն հաջողվում, պրոցեսը նախաձեռնողների մեջ տրոհում է առաջանում: Հայաստանի քաղաքական դաշտում որևէ անակնկալ բան տեղի չի ունենում, անակնկալների չի սպասվում»:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու Ադրբեջանից եկղո հայտարարություններին, Նահապետյանը նշեց, որ Ադրբեջանի կարմիր գծերը շատ հստակ դրված են, Հայաստանինը՝ խիստ անհստակ են: