Friday, 29 03 2024
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞

Ֆրանսիայի համար Արցախը որոշ չափով գլխացավանք է. Հիլդա Չոբոյան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ հասարակական գործիչ Հիլդա Չոբոյանը

-Տիկին Չոբոյան, Ֆրանսիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից և Էմանուել Մակրոնի վերընտրվելուց հետո Կովկասի և Հայաստանի ուղղությամբ հայտարարությունները դադարել են։ Ինչո՞վ է պայմանավորված։

-Նախ՝ այդ ակտիվությունը պայմանավորված էր նախընտրական շրջանով։ Բացի այդ, երկու շաբաթից Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են, և կուսակցությունները պատրաստվում են այդ ընտրություններին։ Երկու շաբաթից տեղի կունենա խորհրդարանական ընտրության առաջին փուլը։ Եվ շատ զբաղված են կուսակցությունները այս բոլորով։ Այնպես որ, արտաքին քաղաքականության նյութը մեծ տեղ չունի այս ընտրություններին։

-Մյուս կողմից, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո ՀՀ վարչապետին հանդիպեց։

-Գիտեք, ինչպես նախկինում ասել եմ, այնպես էլ հիմա պիտի ասեմ, որ Հայաստանը և ընդհանրապես տարածաշրջանը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության առաջանհերթություններից չեն։ Երկրորդ՝ եթե Հայաստանը համաձայնվի Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, Ֆրանսիան չէ, որ պետք է բողոքի։ Եվ ինչի շուրջ համաձայնության գան Հայաստանն ու Ադրբեջանը, Եվրոպան և Ֆրանսիան դրա հետ պետք է համաձայնվեն։ Այնպես որ, չպետք է փնտրել քաղաքական կեցվածք, դերակատարություն Եվրոպայի մեջ։ Իրենց համար, մասնավորապես Ֆրանսիայի համար Արցախը որոշ չափով գլխացավանք է։ Եվ եթե հայերը պատրաստ են պայքարելու Արցախի համար, Ֆրանսիան կարող է օգտակար դառնալ, բայց իր շահերի համար, եթե Հայաստանը որևէ համաձայնության գա Ադրբեջանի հետ, Ֆրանսիան համաձայն պետք է լինի։ Այնպես որ որևէ քաղաքական դիրքորոշում այս պարագայում մի փնտրեք։

-Օրերս Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոյի պաշտոնական այցով Երևանում էր։ Նրա այցը ինչպե՞ս եք գնահատում։

-Կարծում եմ՝ Ան Հիդալգոն շատ ազատ ժամանակ ունի, քանի որ նախագահական ընտրություններին ներկայացված էր, չընտրվեց, ավելին՝ շատ ցածր վարկանիշ ուներ։ Ինչպես նկատեցիք, որևէ քաղաքական շարագրգռություն չունի Փարիզի քաղաքապետի այցելությունը։ Երկրորդ՝ Հայաստան այցելության առիթը, կարծում եմ, այն է, որ իր օգնությունը մեծ արդյունք բերեց, և այնպես որ Փարիզի շրջանի մեջ իր հեղինակությունը նորից վերահստատելու միտում ունի։ Այլ բան պետք չէ հուսալ այս պարագայում։

-Այսինքն՝ առաջիկայում էլ չպետք է ակնկալե՞լ, որ Ֆրանսիան որոշակի ակտիվություն կցուցաբերի ընդհանրապես Հայաստանի, Արցախի նկատմամբ։

-Այսօր՝ ոչ։ Հիմա պետք է նայենք՝ Ֆրանսիայի նոր կառավարությունը ինչ նախընտրություններ ունի։ Մակրոնը, անշուշտ, ելույթներով, խոսույթով բարեկամական կեցվածքը պետք է շարունակի Հայաստանի և Արցախի հանդեպ, բայց այս բոլորը մեծապես կախված են Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունից և թե ինչ կակնկալել և ինչ առաջադրանք կարող են Հայաստանի իշխանությունները ներկայացնել Ֆրանսիայի իշխանություններին։ Պետք չէ սպասել, որ Ֆրանսիայի իշխանություններն առանց Հայաստանի հստակ ռազմավարական քաղաքականության Ֆրանսիայի հանդեպ ամեն ինչ կշարունակվի այնպես, ինչպես մինչև այժմ եղած էր։ Ես չեմ հավատում, որ ԵՄ-ն Արցախի խնդրում լուրջ դերակատար ուզենա դառնալ։ Եվ ինչպես նշեցի, իրականում ինչի շուրջ որ Հայաստանը համաձայնի, դրա շուրջ էլ նրանք պետք է աշխատեն։ Նշաձողն իջեցնելու այս քաղաքականությանը պետք է համաձայնեն։

-Առաջիկայում Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններ են, ի՞նչ ակնկալիքներ կան, ո՞ր քաղաքական ուժերը կլինեն առաջատարև։

-Դեռ ամեն ինչ շատ անորոշ է։ Դեռ վաղ է այդ մասին խոսելը, արդյունքներից հետո կարելի է այդ մասին խոսել։ Բայց եթե Մակրոնի կուսակցությունը չհաղթի, եթե աջակողմյանները մեծ թվով ներկա չգտնվեն, և եթե ծայրահեղ ձախի ուժերը գան, թերևս որոշ փոփոխություն կարող է տեղի ունենալ Հայաստանի ուղղությամբ, որովհետև ծայրահեղ ձախը իսկապես հայամետ ուժ չէր Ֆրանսիայի մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում