Saturday, 20 04 2024
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ

Էրդողանի Բաքու այցը մտահոգիչ է հատկապես հայ-թուրքական գործընթացի ֆոնին

Մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա աշխատանքային այցով ողևորվել էր Ադրբեջան՝ շնորհավորելու Իլհամ Ալիևին «Անկախության» օրվա առթիվ: Ի դեպ երկու օր առաջ Ադրբեջանի նախագահին ուղերձով շնորհավերել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ասելով. «Ադրբեջանը արժանի հեղինակություն է վայելում համաշխարհային ասպարեզում և խաղում է կարեւոր դեր միջազգային օրակարգի բազմաթիվ արդիական հարցերի լուծման գործում»:

Պուտինի շնորհավորական խոսքերը միանգամայն տրամաբանական են, որովհետև համաշխարհային ասպարեզում ոչ պակաս արժանի է նրա վայելած հեղինակությունը, ի վերջո 2020 թ. օգոստոսին հարյուր հազարավոր ռուս ցուցարարներ Խաբարովսկից մինչև Մոսկվա ընկած քաղաքներում բացկանչություններով հայհոյել են նրան, ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենը նախ «մարդասպան», ապա «մսագործ» է անվանել այդ տականքին, հիմք ընդունելով Ուկրաինայում Բուչայի զանգվածային սպանություններն ու հիվանդանոցների, ծննդատների, մանկապարտեզների և դպրոցների անխնա ռմբակոծությունները:

Ինչ վերաբերում է Իլհամին Պուտինի վերագրած կարևոր դերին, ապա դա պայմանավորված է  Ռուսաստանի աշխարհաքաղաքական հայատյաց ծրագրերը Ադրբեջանի միջոցով  իրականացնելու, դրանցում Թուրքիային ևս ընդգրկելու և քաղաքական բոլոր սակարկություններում զիջումները Հայաստանի և Արցախի հաշվին կատարելու  ՌԴ նախագահի հայ ժողովրդի հանդեպ թշնամական նկրտումներով: Պուտինն ուղերձում չի մոռացել նաև 2022 թվականի փետրվարին ստորագրված Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, ընդգծելով, որ դա համապատասխանում է երկու ժողովուրդների շահերին, որքան էլ Իլհամը ուկրաինական ճգնաժամում հանդես գա պաշտոնական Կիևի դիրքերից։

Համենայն դեպս Էրդողանի այցն Ադրբեջան, բացի թուրքական, ադրբեջանական, ինչու չէ նաև ռուսական լրատվամիջոցներից, լուսաբանել է իրանական «Parstoday»-ը: Ըստ տեղեկությունների Էրդողանի այցին իրականացվել է Իլհամի հրավերով, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, երկրի նախագահի խոսնակ և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, պաշտպանության նախարար Հիլմի Աքարը և բարձրաստիճան այլ գործիչներ:

Ադրբեջանական «report.az/ru»-ն այցը ներկայացրել է Էրդողանի. «Մենք Ալիևի հետ քննարկեցինք երկողմ հարաբերություններն ու հաղթանակից հետո Ղարաբաղում տիրող իրավիճակը»: «Parstoday»-ը քննադատատական մոտեցում է ցուցաբերել այցին, ելնելով Բաքվում կազմակերպված «Technofest» տեխնոլոգիական փառատոնին Էրդողանի ելույթից: Ըստ իրանական աղբյուրի Էրդողանն ասել է, որ Թուրքիան աչք չունի այլ երկրների հեղերի, մասնավորապես Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության վրա, պարզապես ձգտում է հասնել եղբայրական երկու երկրների և նրան իշխանությունների միասնությանը:

Այս դիտարկումն ուշագրավ է նաև Ռուսաստանի համար: «Parstoday»-ի  ուշադրությունից չեն վրիպել այլ հատվածներ Թուրքիայի նախագահի ելույթից, որոնց առնչությամբ ահա թե ինչ է գրում. “Ելույթում Էրդողանն ասաց , որ “Ադրբեջանի Հանրապետությունը նույնպես թուրքական հող է, ինչպես Անատոլիան”: Անկասկած նրա Բաքվում արած այս վերջին հայտարարությունները, հատկապես Հարավային Կովկասում Թուրքիայի առաջադրանքների մասին, չի կարելի համարել անկեղծ, հատկապես, երբ դրանք ակնհայտորեն անցնում են այդ երկու երկրների իշխանություններ և ժողովուրդների բարեկամության սահմանները”: Ակնհայտ է, որ Իլհամ Ալիևի ընկրկումը թուրք գործընկերոջ պահանջների առջև, առաջիկայում կարող է խնդրահարույց լինել նրա համար: Ամեն դեպքում Թուրքիայի նախագահի վերջին խոսքերը կարող են մթագնել Թուրքիայի հետ այսպես կոչված իր ռազմավարական դաշինքը գերագնահատող Ալիևի ապագան: Կասկածից վեր է, որ Բաքվի և Անկարայի առաջնորդները իրենց ծավալապաշտ քաղաքականության մեջ ընդհանուր նպատակներ են հետապնդում: Սակայն նպատակների հակասականությունը միմյանց դեմ է հանելու այս երկու երկրներին: Հետևաբար կարելի ենթադրել, որ Թուրքական պատվիրակությունների հաջորդաբար կատարվող այցելությունները Բաքու, իրենց արդյունքներով, անկասկած վնասելու է Ադրբեջանի ինքնիշխանության”:

Էրդողանի «Technofest»-ի փառատոնին ունեցած ելույթին անդրադարձել են նաև թուրքական լրատվամիջոցները, մասնավորապես «timeturk.net»-ը, ինչ խոսք Թուրքիայի տեսանկյունից: Թուրքիայի նախագահը խոսել է այսպես կոչված դարերի վաղումությունն ունեցող թուրք-ադրբեջանական բարեկամությունից, «Կասպից ծովի մարգարիտ Բաքվից իր ջերմ ողջուններն է ուղարկել Գենջային, Շուշիին, Ֆիզուլիին, Լաչինին», և «մեկ ազգի երկու պետություն» կարգախոսի փոխարեն, չգիտես ինչու, հնչեցրել է «եղբայրական 2 պետության 2 ժողովուրդը» կարգախոսը, ապա և շարունակել. «Մենք դավանակից ազնիվ մի ազգի մասնիկներն ենք: Մեր հայրենիքն է նաև այս երկիրը, ինչպես Անատոլիան: Փոխադարձաբար Թուրքիան էլ ձեր հայրենիքը”: Միաժամնակ նա խոսել է երկու երկրների հարաբերությունները Շուշիի հռչակագրով ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելու մասին, կարևորելով իր այս այցի Շուշիում իրականացնելու հանգամանքը:

Այնուհեևտև Էրդողանը շարունակել է. «Մենք երբևէ աչք չենք ունեցել ուրիշի հողի և ինքնիշխանության վրա,  ոչ էլ ունեցել ենք ուրիշին թեկուզ մի թիզ հող տալու մտադրություն: Մենք հերոսության վերջին օրինակը կերտել ենք ղարաբաղյան վերջին պատերազմում, շնորհիվ իմ հարազատ եղբայր Ալիևի աննկուն վճռականության”: Էրդողանն ասել է, որ ինչպես պատերազմի, այնպես էլ խաղաղության ժամանակ Ադրբեջանի կողքին են, հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության ամբողջ սրտով աջակցում է Հայաստանի հետ հաշտություն կնքելու Ալիևի ջանքերը, ավելացնելով. «Շրջադարցային պայմաններ են ստեղծվում Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի վերակառուցման համար, որին մասնակցում է նաև Թուրքիան: Շրջանառության մեջ ենք դրել Զանգիլանի և Լաչինի օդակայանների շինարարության նախագծերը, որոնց վրա համատեղ ենք աշխատում, մեր նպատակը տարածաշրջանում մնայուն խաղաղության ապահովումն է ու վստահության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը»:

Էրդողանը Բաքվից վերադարձի ճանապարհին ինքնաթիռում Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի մասին պարզաբանումներ է տվել թոիրք լրագրողներին: Ահա թե ինչ է ասել. «Առասպելական այս հաղթանակը վերացրեց մնայուն խաղաղության ու  համապարփակ նորմալացման առջև ծառացած բոլոր  խոչնդոտները: Գոհունակությամբ ենք հետևում Ադրբեջանի և Հայաստանի առկա խնդիրների լուծմանն ուղղված քայլերին: Թուրքիան աջակցում է կողմերի սահմանային խնդիրները լուծելու, հաշտության պալմանագիր ստորագրելու, հաղորդակցության ուղիները բացելու ջանքերը: Սահմանայի հանձնաժողովների առաջին նիստի գումարումը մայիսի 24-ին և Զանգեզուրի միջանցքի բացման հարցում տեղաշարժի ձեռք բերումը հատկապես գոհունակություն է պատճառել մեզ: Մենք էլ անկեղծորեն զարգացնում ենք Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը: Շարունակելու ենք մեր համերաշխությունն Ադրբեջանի հետ հանուն տարածաշրջանի խաղաղության և կայունության »:

Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացը բնույթով երկկողմ է, եթե Էրդողանն անկեղծ լիներ, ապա Ադրբեջանին չէր ներգրավի նորմալացման գործընթացում, ոչ էլ կխոսեր Զանգեզուրի միջանցքի մասին, նորմալացումը որևէ միջանցքի բացում չի ենթադրում, էլ չասած Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի ստորագրման մասին, մանավանդ որ ադրբեջանական կողմը չի վերադարձնում հայ ռազմագերիներին, մենք չգիտենք անհետ կորած հայ զինվորների թիվը, ոչ էլ հայտնի է նրանց ճակատագիրը, ավելին դեռ շարունակում է խախտված մնալ ՀՀ տարածքային ամբողջականությունը: Ինչպես երևում է անկեծության Էրդողանի չափանիշը թուրքական նախապայմանները հայկական կողմին հորդորների տեսքով ներկայացնելն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում