Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Եթե այդպես «նախանձախնդիր» լինեին Ստեփանակերտում Ղրիմի համար համերգի հարցում

Հայկական  ֆեյսբուքյան տիրույթում մեծ աղմուկ էր առաջացրել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի գրառումը Ստեփանակերտի հրապարակում մայիսի 28-ին անցկացված համերգի մասին, որի ընթացքում հնչել էին հայրենասիրական երգեր և որն առաջին համերգն էր Արցախի մայրաքաղաքի հրապարակում՝ 44-օրյա պատերազմից հետո: Արտակ Բեգլարյանի գրառումը և Բեգլարյանն ինքը թիրախավորվել էին այն պատճառով, որ գրառում անելով համերգի մասին, Բեգլարյանը չէր գրել դրանից առաջ նույն հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի մասին, որը կազմակերպել էր Հայաստանի խորհրդարանական ընդդիմության նախաձեռնած «Դիմադրություն» շարժումը: Բեգլարյանը նշել էր, որ հանրահավաքն ու համերգը կապ չունեին միմյանց հետ: Այդ կերպ պետնախարարը գուցե փորձել էր նաև ընդգծել, որ համերգի համակազմակերպիչ Արցախի կառավարությունը որևէ կերպ չի առնչվում դրանից առաջ տեղի ունեցած հանրահավաքի հետ: Գուցե պետնախարարի համար խնդիրը այն էր, որպեսզի համերգն ու հանրահավաքը նույնացնելով, որոշ շրջանակներ նաև չտային Արցախի կառավարությանը նենգափոխումների խաղաքարտ դարձնելու հնարավորություն:

Բոլոր դեպքերում, հանրահավաքի համար պատասխանատու ուժերն ու նրանց առաջ պատասխանատու մեդիա և սոցցանցային սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք փորձեցին առավելագույնս թիրախավորել Բեգլարյանին և նրա պարզաբանման փորձերը: Այդ ամենի ֆոնին, սակայն, թերևս ուշադրության է արժանի կամ հիշարժան է դեռևս տարիներ առաջ Ստեփանակերտի հրապարակում կազմակերպված մեկ այլ համերգ, այսօր արդեն շատ հեռավոր թվացող, իսկ ռազմա-քաղաքական զարգացումների տրամաբանության տեսանկյունից շատ մոտ գտնվող՝ 2014 թվականին: Ստեփանակերտում կազմակերպվեծ համերգ Ղրիմի համար: Ինչ որ մարդկանց մտքով անցել էր Արցախի մայրաքաղաքում երգել և ուրախանալ Ղրիմի համար: Եթե Ղրիմը միացած լիներ Արցախին, այդ ուրախությունը դեռ կլիներ հասկանալի: Բայց, Արցախում համերգ էին կազմակերպել Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու համար: Եվ դա այն դեպքում, երբ միջազգային հարթակներում և այդ թվում Արցախի հարցում միջնորդական մանդատ ունեցող երեք երկրներից երկուսում՝ Ֆրանսիայում ու ԱՄՆ-ում, այդ «միացումը» լեգիտիմ չէր: Ահա այդ աշխարհաքաղաքական պայմաններում Ստեփանակերտում կազմակերպվում էր համերգ Ղրիմի համար, այդպես էլ որևէ հոդաբաշխ  կերպով որևէ մեկին չբացատրելով, թե Արցախի ինչի՞ն էր դա պետք, ի՞նչ հարց էր լուծում Արցախի կամ Հայաստանի համար: Մինչդեռ, Ադրբեջանի համար կարծես թե օգնում էր լուծել իր ռազմական շանտաժն ու հավակնությունները միջազգային առումով ավելի լեգիտիմացնելու խնդիր: Դրա ցավագին վկայությունն էր այն, որ ընդամենը մի քանի ամիս անց Բաքուն խոցեց Արցախում զորավարժության մասնակցող ուղղաթիռը և մոտ երկու շաբաթ որևէ կերպ թույլ չէր տալիս հայկական կողմին կամ միջազգային կառույցներին մոտենալ և դուրս բերել անձնակազմի աճյունները: Իսկ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ցուցաբերում էին իներտ պահվածք: Դա ընդամենը դրվագ էր, որը շատ ավելի երկար, ցինիկ, լկտի ու ցավագին շղթայի մաս էր, որ Ադրբեջանը ռազմական շանտաժի քաղաքականությամբ Արցախի ու Հայաստանի դեմ ձևավորում, «հյուսում» էր այդ շրջափուլում, 2013-14 թվականներից սկսած՝ առավել ինտենսիվ ու հանդուգն: Եթե Արցախի ու Հայաստանի անվտանգությամբ և ճակատագրով մտահոգ խմբերը Ստեփանակերտում «կուլտուր-քաղաքական» միջոցառումների հարցում լինեին նույնքան ուշադիր, բծախնդիր, ապա գուցե դա կօգներ, որ իրադարձությունների ընթացքը ժամանակին զուգահեռ միջազգայնորեն ավելի լեգիտիմ և «պահանջված»» դարձներ ոչ թե ադրբեջանական ագրեսիան, այլ արցախյան ինքնորոշման իրավունքը: Պարզապես, կա թերևս մի տարբերություն: Ուժերը, շրջանակները, որոնք այսօր զբաղված են «Արցախի փրկության» խորագրով տարաբնույթ միջոցառումներով, այն ժամանակ ունեին իշխանության կարգավիճակ և ավելի շատ մտահոգ էին այդ կարգավիճակի, քան Արցախի ինքնորոշման ու կարգավիճակի ճակատագրով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում