
Վրաստանի իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, թե Վրաստանում արմատական ընդդիմությունը հունիսի վերջին կարող է պետական հեղաշրջման փորձ կատարել, եթե ԵՄ-ն երկրին չշնորհի կազմակերպությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ։
Նրա խոսքով. «Արմատական ընդդիմությունը կրկին շարունակում է հրապարակայնորեն ասել, որ Վրաստանն արժանի չէ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակին։ Նրանց հաշվարկներով՝ հունիսի վերջին Վրաստանը, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, չպետք է ստանա Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ, դրան, ըստ իրենց ծրագրի, կհետևեն հասարակության մեջ անկարգություններ, «Ազգային շարժման» և նրա արբանյակների կողմից իշխանության հեղաշրջում»։
Նա հավելել է, որ ԵՄ-ն պատճառ չունի Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չտալու, քանի որ դա չի պարտավորեցնում Բրյուսելին լրացուցիչ միջոցներ հատկացնել հանրապետությանը կամ անմիջապես ընդունել նրան իր կազմ։ Բացի այդ, ըստ Կոբախիձեի, Վրաստանը առաջ է թե՛ Մոլդովայից, թե՛ Ուկրաինայից ԵՄ-ի հետ մերձեցման և Ասոցացման համաձայնագրի կատարման առումով: