Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայկական ֆուտբոլի նոր ծագող աստղը․ Թոփ ակումբները սկսել են որսը

Հենրիխ Մխիթարյանի Հայաստանի ազգային հավաքականի հեռանալուց կարճ ժամանակ անց հայկական ֆուտբոլում ի հայ եկավ նոր ծագող աստղ։ Մեր ազգային թիմի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը ամռանը կարող է տեղափոխվել Ֆրանսիայի Լիգա 1։ «Տրանսֆերմարկետ» պարբերականի տեղեկություններով հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մոնակոն» և «Մարսելը»։ Սպերցյանի Լիգա 1-ում հայտնվելու մասին տեղեկություն են տարածել նաև Ֆրանսիան լրատվամիջոցները: Ավելին նշվում է, որ տաղանդավոր ֆուտբոլիստը գտնվում է ոչ միայն վերը նշված երկու թիմերի դիտակետում։ Նշվում է սակայն, որ Սպեցյանի տրանսֆերի համար իրական որս են սկսել «Մոնակոն» և «Մարսելը»։ Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների «Մոնակոյի» ներկայացուցիչները արդեն կան են հաստատել Սպերցյանի գործակալի հետ և քննարկել են ամռանը նրա հնարավոր տեղափոխությունը։Սպերցյանի գործող պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2024 թվականին։ Ավարտված մրցաշրջանում «Կրասնոդարի» կազմում մասնակցել է ընդհանուր առմամբ 27 հանդիպման, դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը Սպերցյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 3 միլիոն եվրո։ Այս տարվա մարտի 7-ին ՖԻՖԱ-ն որոշում էրկացարել ռուսական լիգաներում ելույթ ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ։ Պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմով ֆուտբոլային գերատեսչությունը Ռուսաստանում ելույթ ունեցող օտարերկրացի խաղացողներին թույլատրել էր միակողմանիորեն խզել պայմանագրերն ակումբների հետ։ Մասնավորապես, ռուսական թիմերում հանդես եկող լեգեոներների ինչպես նաև մարզիչների Ռուսաստանից հեռանալու գործընթացը հեշտացնելու համար, ընդունվել է հետտևյալ օրենքը․ Ռուսաստանի ֆուտբոլային միության հովանու ներքո հանդես եկող ակումբների հետ մինչև մարտի 10-ը փոխադարձ համաձայնության չգալու պարագայում, արտասահմանցի խաղացողներն ու մարզիչները իրավունք կունենան միակողմանիորեն կասեցնել իրենց աշխատանքային պայմանագրերը ՌՖՄ-ին առնչվող ակումբների հետ մինչև Ռուսաստանում մրցաշրջանի ավարտը՝ 2022 թ. հունիսի 30-ը։ Փետրվարի 28-ին պայմանավորված ռուսական զինված ուժերի Ուկրաինա ներխուժմամբ ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի համատեղ ոևոշմամ Ռուսաստանի ազգային հավաքականը զրկվել էր միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու հնարավորությունից։ ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերին չեն մասնակցի նաև ռուսական ակումբները և տարբեր տարիքային հավաքականները։ Ունենալով հայկական անձնագիր Սպերցյանը կարող է միակողմանի խզել պայմանագիրը «Կրասնոդարի» հետ, բայց․․․։ Ստեղծված իրավիճակում հավական է, որ «Կրասնոդարի» ղեկավարությունը համաձայնվի ժամանակից շուտ վաճառել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը։ Նշենք որ «Կրասնոդարի» սեփականատերը հայազգի գործարար Սերգեյ Գալիցկին է։

Կարծում ենք վերջինս չի խոչընդոտի հայ ֆուտբոլիստի առաջխաղացմանը կարիերայում։ Ավելին վաճառելով Սպերցյանի տրանսֆերը «Կրանոդարը» կլորիկ գումար կստանա։ 21-ամյա Սպերցյանը դասվում է Ռուսաստանի Պրեմիեր լավագույն՝ և ամենահեռանկարային ֆուտբոլիստների շարքում։ Վերջին շրջանում բազմաթիվ մասնագետներ խիստ քննադատության էին ենթարկում Ռուսաստանի հավաքականի մարզչական շտաբին, տաղանդավոր երիտասարդին ազգային թիմ չհրավիրելու համար։ Մոտ տարի առաջ Սպերցյանը կայացրեց իր կարիերայի կարևորագույն որոշումներից մեկը նախըտնրելով ելույթ ունենալ իր հայրենիքի ազգային թիմում։ Թե Եվրոպական որ թիմում կհայտնի Սպերցյանը մոտ ապագայում պարզ կդառնա մոտ ապագայում։ Ըստ տեղեկությունների հայ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են նաև եվրոպական այլ թոփ լիգաները ներկայացնող թիմեր։

Այն, որ մեր հավաքականում, մեր ֆուտբոլում հայտնվել է ծագող աստղ կարծում ենք պարզ է։ Նշենք, որ Էդուրդ Սպերցյանը միացել է Հայաստանի հավաքականին, որը նախապատրաստվում է հունիսի սկզբին կայանալիք Ազգերի լիգայի խաղարկության 4 հանդիպումներին։ Հունիսի 4-ին մեր հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կհյուրընկալի Իռլանդիային, իսկ 4 օր անց Գլազգոյում կմրցի Շոտլանդիայի հետ։ Արդեն 11-ին Հայաստանի ազգային թիմը Լեհաստանի Լոձ քաղաքի «Միեյսկի» մարզադաշտում,կմրցի Ուկարինայի ազգայի թիմի հետ, իսկ հունիսի 14-ին Երևանում կհյուրընկալի Շոտլանդիային։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում