Friday, 29 03 2024
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ

Փողոցով չի երևում՝ ժողովուրդն ինչին է համաձայն, ինչին՝ ոչ․ այնպես չէ, որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը հայ ժողովրդի իղձերի դրսևորումն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։

Պարոն Սարոյան, տևական ժամանակ է «Արցախի փրկության» օրակարգով խորհրդարանական երկու խմբակցություններն ու իրենց համակիրները փողոցում հանրահավաքներ ու անհնազանդության այլ միջոցառումներ են անկացնում։ Հիմա էլ պատրաստվում են խորհրդարանում հայադրբեջանական ու հայթուրքական թեմաներով արտահերթ նիստ անցկացնել, ինչին իշխանությունն  իր մասնակցությունը մերժել է։ Ձեր կարծիքով՝ այս պրոցեսներն ինչքանո՞վ են դրական իմաստով օգնում Արցախի շուրջ ընթացող գործընթացին։

-Ես որևէ դրական բան չեմ տեսնում այս ամենում։ Եթե փողոցում եղած մարդիկ նշել են ինչ-որ փաստեր ու լուծումներ, որոնց հասել են  իրենց արածի համատեքստում՝ դա կարող ենք մեկնաբանել։

Ասում են, որ կանխել են երկրորդ կապիտուլյացիան, կարգավիճակի հարցում նշաձողը պետք է իջեցվեր, իրենց շնորհիվ չի իջեցվել։

-Դրանք գործընթացներ են, որոնք ընթացքի մեջ են։ Բոլորս էլ գիտենք, որ խաղաղության դարաշրջանի գործընթացը անընդհատ գնում է։ Երբ իրենք ասում են, որ կանխել են, պետք է ընդհանուր գործընթացի տրամաբանության մեջ հասկանանք։ Այդ գործընթացը դեռևս չի ավարտվել, չի էլ երևում երբ կարող է ավարտվել սահմանազատման, սահմանագծման, Արցախի հետ կապված այլ հարակից  հարցեր ևս։Գործընթացն անընդհատ գնում է՝ Բրյուսել-Մոսկվա, Մոսկվա-Բրյուսել․․․ ի՞նչն են իրենք կանխել, եթե ամբողջ գործընթացն այսպես թե այնպես ընթանում է։

Կարծում եք՝  Արցախի կարգավիճակն ու մնացյալ հարցերը մոտ ապագայում  հնարավո՞ր է լուծել։

-Արտաքին ուժերի պարտադրանքով ինչ-որ ձևակերպումներ, հայտարարություններ, փաստաթղթեր կարող են ի հայտ գալ։ Բայց դրանք իրենցից որևէ մնայուն արժեք չեն կարող ներկայացնել, որովհետև հայ-ադբեջանական խնդիրը կապված է հայ-թուրքական խնդրի և հայ ժողովրդի՝ այս տարածաշրջանում լինելիության հետ։ Այդ տեսանկյունից որևէ փաստաթուղթ խնդիրը չի լուծելու, ավելի է բարդացնելու։ Բնականաբար անցյալում ևս եղել են այնպիսի փաստաթղթեր, որոնք ինչ-որ իրավիճակ են ստեղծել, բայց հայ ժողովրդի ցեղասպանության, դրա հետևանքների, Հայաստանի բռնազավթման խնդիրները միևնույն է մնում են միջազգային իրավունքի դաշտում և դրանք չլուծված են և այդպես էլ մնալու։Նայած՝ ով ինչն է համարում լուծում կամ արդյունք։Նման կարգի լուծումներ չեն կարող լինել՝ մինչև որ հայ ժողովրդի ու Հայաստան պետության խնդիրը հայ ժողովուրդն իր համար ցանկալի ձևով չլուծի։

Ձեր դիտարկմամբ՝ փողոցում տեղի ունեցողն իշխանություններին օգնո՞ւմ է ոչ բարենպաստ փաստաթղթերի ստորագրությունը հետաձգելու հարցում։Արտաքին դաշտում իշխանությունը կարո՞ղ է մատնանշել Հայաստանում առկա դժգոհությունն ու խուսափել որոշումներից, թե  փողոցում առկա ուժերը բավարար չեն դրա համար։

-Արդյոք փողոցով է երևում, թե հայ ժողովուրդն ինչին է  համաձայն, ինչին՝ ոչ։ Բնականաբար այն, ինչի տակ ստիպում են, որ Հայաստանը ստորագրի, բոլորն էլ գիտեն, որ հայ ժողովուրդը դրան համաձայն չէ։ Այսինքն ինչ-որ ձևական բանե՞ր են պետք, որ միջազգային հանրությունը հասկանա, որ հայ ժողովուրդը դեմ է կամ ո՞չ։ Ստացվում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության  տեքստը հայ ժողովրդի իղձերի ու ցանկության արտահայտությո՞ւնն էր։ Հայ ժողովուրդը պետք է փողո՞ց դուրս գա, որ ցույց տա, որ դրան դեմ է։ Բոլորն էլ հասկանում են, թե ինչ է կատարվում, բոլորն էլ գիտեն, որ դա հայ ժողովրդի մեջքի հետևում կատարվող գործարքներ են ու հայ ժողովրդի իղձերի ու նպատակների հետ ընդհանրապես կապ չունի։ Այնպես որ ձևական կողմը որևէ բան իրենից չի ներկայացնում։ Նկատի ունեմ՝ այնպես չէ, որ կարիք կա հայ ժողովրդի ցանկությունը հայտնելու համար վկայաբերել փողոցային պայքարի ինչ-որ դրվագներ, որոնք մեծ հաշվով հակառակն են ապացուցում՝ առ այն, որ փողոց դուրս եկողներին հանրությունն այդքան մեծ տեղ չի տալիս։ Խնդիրն այն չէ, ինչ իրենք են մատնանշում որպես փողոց դուրս գալու պատճառաբանություն․․․ Ավելին՝ իրենք դուրս չեն եկել խնդիրներ կարգավորելու համար, իրենք  բացահայտ հայտարարում են, որ դուրս են եկել իշխանափոխության համար։ Իրենք չեն ասում, որ եկել են արցախյան խնդիրը լուծելու, հայ-թուրքական խնդիրները լուծելու համար՝ այն էլ հայ ժողովրդի ցանկությունների մտապատկերով։Այդպիսի բան չկա, իրենք իշխանափոխության խնդիր են դրել։Ասում են՝ ներկաները վատն են, մենք լավն ենք, գալու ենք լավ բան անենք։Երբ հարց ենք տալիս՝ այդ լավ ասվածն իրենից ի՞նչ է ենթադրում՝ իրավիճակ փոխել, չհամակերպվել, այդ եռակողմ  փաստաթուղթը մերժել՝  իրենք ասում են, ո՛չ, ինչ-որ կա, մենք դրա հետ խնդիր չենք տեսնում։Դրանից ավել ինչպե՞ս մեկնաբանես իրենց վարքը։Հակառակը՝ իրենց արածը բացարձակ կապ չունի հայ ժողովրդի իրական սպասելիքների ու ակնկալիքների հետ։

Իսկ իշխանափոխությունն այդ իմաստով հարց լուծելո՞ւ է, այսինքն եթե Փաշինյանը չլինի, իրենք լինեն՝ իրավիճակ կփոխվի՞ արցախյան հարցում։

-Նախևառաջ իրենք իշխանություն փոխողներ չեն, այն անձինք չեն, որ կարող են նման կարգի խնդիրներ լուծել։ Նրանք մարդիկ են, ում ամբողջ հույսն ու հավատը կապված է արտաքին ուժի շահերը սպասարկելու հետ՝ այդ մարդիկ ներքուստ անզոր են սեփական խնդիրները դնել  ու դրանք լուծել։ Հարցն այլ տեղ է, եթե իրենք հույսը դրել են, որ արտաքին ինչ-որ ուժեր իրենց կաջակցեն, որպեսզի իրենք գնան այդ խնդրին՝ այլ հարց է։Բայց միևնույնն է իրենք այն մարդիկ չեն, որ ինքնուրույն ինչ-որ խնդիր լուծեն։ Իրենք իրենց նպատակները վկայակոչելիս ուղղակիորեն ասել են, որ նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստի հետ որևէ խնդիր չունեն, դրանից ավել ուրիշ ի՞նչ է պետք իմանալ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում