Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ անցյալ շաբաթ տեղի ունեցած բանակցությունները Ֆինլանդիայի եւ Շվեդիայի հետ «սպասված մակարդակում» չեն անցել, և Անկարան չի կարող «այո» ասել այն երկրների անդամակցությանը ՆԱՏՕ-ին, որոնք «աջակցում են ահաբեկչությանը»:
Նրա խոսքով. «Քանի դեռ Էրդողանը Թուրքիայի ղեկավարն է, մենք վճռականորեն չենք կարող «այո» ասել երկրներին, որոնք աջակցում են ահաբեկչությանը՝ անդամակցելով ՆԱՏՕ-ին»: